Կանադայում սապատավոր կետն իր բերանն ավազան է ձևացրել ճաշելու նպատակով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կանադայում սապատավոր կետն իր բերանն ավազան է ձևացրել ճաշելու նպատակով

Կանադայի Վանկուվերի շրջանում տեսանյութում է հայտնվել մի սապատավոր կետ, որն իր բերանն ավազան է ձևացրել, որպեսզի ուտելիք հայթայթի: Այդ մասին հայտնել է Sciencemag-ը: Սապատավոր կետն ունի մոլորակի վրա ամենամեծ բերաններից մեկը և գերազաց ախորժակի տեր է: Ավտոբուսի չափի կաթնասունը կարող է օրական մինչև 2500 կիլգրամ ձուկ ուտել: Կետերը որսի մի քանի հնարներ ունեն, որոնք դրանց օգնում են անհրաժեշտ քանակությամբ ձուկ որսալ:

Ծովատառեխ որսալով՝ դրանք պղպջակներ են բաց թողնում՝ ձկներին ստիպելով հնարավորինս մոտ լողալ միմյանց: Կետն այս կերպ կարող է կուլ տալ ամբողջ վտառը: Տեսանյութում է հայտնվել ևս մի հնարք. կետը ջրի մակերևույթի մոտ բացում է երախը, և նրա բերանը նման է դառնում ավազանի: Ձկներն այն ապաստանի տեղ են դնում, որտեղ կարելի է թաքնվել թռչուններից, և իրենք են լողում դեպի կետի բերանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: