Ուկրաինան արգելել է ՌԴ քաղաքացիների՝ 16-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչների մուտքն իր տարածք: Այս մասին, BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի սահմանային ծառայությունը որոշել է արգելել բոլոր օտարերկրացիների, առաջին հերթին, ռուսաստանցիների մուտքը Ղրիմ:
«Սահմանային անցակետերում ուժեղացված վերահսկողություն է սահմանվել: Արգելվել է ՌԴ քաղաքացիների՝ 16-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչների մուտքը»,- ասել է Ուկրաինայի սահմանային ծառայության ղեկավարը:
Արգելքի մասին Twitter-ի իր էջում գրել է նաև Պորոշենկոն: Նրա խոսքով՝ արգելքը սահմանվում է, որպեսզի Ռուսաստանն Ուկրաինայում «մասնավոր» բանակ չստեղծի:
Երեքշաբթի Ուկրաինայի նախագահը երկրում ռազմական դրություն սահմանելու մասին հրամանագիր էր ստորագրել: