4 խնդիր, որոնք կարող են առաջանալ քաղցր գազավորված ըմպելիքի պատճառով
Advertisement 1000 x 90

4 խնդիր, որոնք կարող են առաջանալ քաղցր գազավորված ըմպելիքի պատճառով

Գազավորված և շաքար պարունակող այլ ըմպելիքների վնասի մասին շատ է խոսվել, սակայն դրանք, ինչպես նախկինում, տարածված են, հատկապես կրտսեր տարիքանին խմբերում: Մասնագետներն այս փաստով մտահոգված են և կոչ են անում ուշադրություն դարձնել հիմնական խնդիրներին, որ կարող են առաջանալ այս ըմպելիքների հետևանքով:

Գերհագեցում

Հեղուկ ածխաջրերը ավելի պակաս են հագեցնում, քան դրանց պինդ տեսակները, և այս էֆեկտը ակնհայտ նկատելի է քաղցր գազավորված ըմպելիքներ գործածելիս: Ըմպելիքները չեն հագեցնում և օրգանիզմին միայն դատարկ կալորիաներ են տալիս: Իսկ իսկապես կշտանալու համար, մարդը պետք է էլի ինչ-որ բան ուտի: Արդյունքը գերահագեցումն է և ավելորդ քաշի հավաքումը:

Ատամների հիվանդություններ

Շաքարն ատամների համար անչափ վնասակար է, սակայն «առանց շաքարի» գազավորված ըմպելիքի ընտրությունը ևս խնդիրը չի լուծում, քանի որ, միևնույն է, թթուներ է պարունակում, որոնք ատամի էմալը թուլացնում են:

Քաղցր գազավորված ըմպելիքներում պարունակվում է ֆոսֆորաթթու և լիմոնաթթու, որոնք 20 րոպեում էմալի վրա կործանարար ազդեցություն են ունենում: Այս նյութերի ներգործության հետևանքով կարիեսի առաջացման վտանգը մեծանում է, հատկապես երեխաների և դեռահասների շրջանում, որոնց ատամներն ավելի խոցելի են:

2-րդ տիպի դիաբետ

Եթե դուք ամեն օր խմում եք 1-2 բանկա քաղցր գազավորված ըմպելիք, 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը 26 տոկոսով մեծանում է: Այս ըմպելիքներում բջջանյութի պակասը և շաքարի չափից ավելի շատ պարունակությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ճողփյուն է առաջացնում: Եթե մարդը շարունակում է քաղցր ըմպելիքներ խմել՝ շաքարի մակարդակի անխուսափելի անկումը փոխհատուցելու համար, նրա մոտ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտություն է առաջանում:

Սիրտանոթային հիվանդություններ

Emory University-ի հետազոտողները 2018 թվականի սկզբին կապ են հայտնաբերել քաղցր գազավորված ըմպելիքների և սրտի իշեմիկ հիվանդությունների հետևանքով մահվան հավանականության մեծացման միջև: Ընդ որում՝ քաղցր ուտելիքը նման էֆեկտ չի առաջացնում (հավանաբար, այն պատճառով, որ նաև բջջանյութ է պարունակում). խոսքն այստեղ հատկապես ըմպելիքներին է վերաբերում:

med.news.am