Մենք սովոր ենք լսել, որ կինն ընտանեկան օջախի պահապանն է։ Այդպես է ընդունված մեր հասարակության մեջ։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ ընտանեկան երջանկությունն ու ընտանեկան կապերի ամրությունը կախված է այն բանից, թե որքան լավ է կինը կատարում իր պարտականությունները։
Տղամարդիկ իրենց կնոջ մեջ ուզում են տեսնել լավ տնային տնտեսուհու, իր երեխաների համար հոգատար մոր, սեքսուալ սիրուհու ու հավատարիմ ընկերուհու։ Իսկ ի՞նչ են նրանք պատրաստ փոխարենը տալ։ Հաճախ տղամարդը համարում է, որ իր դերը սոսկ այն է, որ նյութապես ապահովի իր ընտանիքը, բացի դրանից, մեծ հաշով ինքը ոչինչ պարտավոր էլ չէ։ Եվ շատ հաճախ լավ վաստակող, բարձր պաշտոն զբաղեցնող կամ սեփական բիզնեսը կառավարող, բնակարանով ու թանկարժեք մեքենայով ապահովված, իրենց կնոջն ու երեխաներին ամեն ինչով ապահովող տղամարդիկ համարում են, որ իրենց սոցիալական ֆունկցիան՝ որպես ամուսնու և ընտանիքի գլխի, կատարված է 100 տոկոսով։
Նրանք արդեն կարող են իրենց թույլ տալ հաշիվ չտալ անձնական ծախսերի, ընկերների հետ կերուխումերի վերաբերյալ ու անգամ օրերով տանը չհայտնվել՝ պատճառաբանելով, թե իրենք էլ իրավունք ունեն թուլանալու։
Իսկ ի՞նչ է մնում կնոջը։ Իհարկե, սկզբնական շրջանում նա կնեղանա ու վեճեր կսարքի, որոնց ի պատասխան՝ նվերներ կստանա։ Սակայն ժամանակի հետ մշտական նեղվածությունը սկսում է վերածվել ավելիի, հնարավոր է՝ անգամ ատելության։
Եվ եթե նախկինում նա հավատարիմ ունկերուհի էր, ով իր ամուսնուն օգնում էր խորհրդով ու աջակցությամբ, և որի հետ միասին իրենք անցել են բոլոր ծանր ժամանակները, քննարկել են բավականին կարևոր խնդիրներ ու նույնքան ճակատագրական որոշումներ էլ կայացրել են, այժմ նրանք նույնիսկ զրույցի համար ընդհանուր թեմաներ չեն գտնում։ Սկսում են առանձին քնել՝ տարբեր պատճառներ բերելով, ու աստիճանաբար հեռանում են միմյանցից այնքան, որ դառնում են բացարձակ օտար մարդիկ։
Ողջ խնդիրն այն է, որ ամուսինը պարզապես դադարում է նկատել կնոջ ներքին աշխարհը, մտահոգություններն ու հետաքրքրությունները։ Եթե կինն ապրում էր ամուսնու կյանքով ու խնդիրներով, ապա նա երբեք այդպիսի մղումով նրա կյանքի ու խնդիրների մեջ չի մտել։ Եվ խոսքը, իհարկե, կենցաղային բաների մասին չէ։ Անգամ, եթե տղամարդը նկատում ու գնահատում է տան կոկիկ վիճակը, կնոջ ներդրումը երեխայի դաստիարակության գործում, կնոջն ավելի շատ բան է պետք։ Այո, նա լսում է նրան, բայց արդեն չի հասկանում, նրա վրա չի նայում, այլ՝ նրան շրջանցելով։
Եվ երբ նա կորցնում է ողջ հույսը, որ ամուսինը կրկին իրեն մտերիմ կլինի, ինչպես նախկինում էր, կամ այնքան է սառում նրա նկատմամբ, որ իմաստ չի տեսնում հետագա համատեղ գոյության մեջ, նա նրանից հեռանալու որոշում է կայացնում։
Եվ այստեղ տղամարդը չի հասկանում, թե ինչու կինը հեռացավ։ «Չէ՞ որ ես նրան ամեն ինչ տալիս էի, նա ինձ հետ ոչնչի կարիք չուներ, ես ամեն ինչով ապահովում էի նրան, գնում այն ամենը, ինչ ուզում էր…»։
Միայն այն ժամանակ, երբ կինը հեռանում է, նա հասկանում է, թե որքան թանկ էր նա իր համար, և, որ իրականում ողջ կյանքը նրա շուրջն էր պտտվում, որ նա իր կյանքի իմաստն էր, ամեն ինչ հանուն նրա էր արվում դեռևս այն ժամանակ, երբ կինը երջանիկ էր, սիրով ու հույսով լեցուն։
Եվ նա հեռացել է, և նրան վերադարձնել հազիվ թե ստացվի, քանի որ նա պարպել է նրա զգացմունքները ու նրա մեջ սպանել սերն իր նկատմամբ՝ իր չորությամբ, անտարբերությամբ։
Տղամարդիկ, պահպանեք ձեր սերը, գնահատեք ձեր կողքին եղած կնոջը, ում հետ միասին անցել եք կրակի ու ջրի միջով, ով ձեզ համար ամեն ինչի է պատրաստ։ Նրա մեջ մի սպանեք զգացմունքը ձեր հանդեպ, սիրո ու նրբության լուսավոր զգացումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը