Կշեռք: Էլեգանտ ու ոճային տեսք ունեն ցանկացած հագուստով: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչների արտաքինը խելքահան է անում տղամարդկանց:
Կշեռք կանայք հանգիստ են, գիտեն իրենց արժեքը, ավելի ճիշտ՝ համոզված են, որ անգին են:
Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կերպարը միշտ մտածված է: Նրանք գիտեն, որ գեղեցիկ պետք է լինի ամեն ինչ՝ մազերը, քայլվածքը, հայացքը, զգեստը:
Կարիճներն իսկական թագուհիներ են, սրամիտ են, կարողանում են ճիշտ մարտավարություն ընտրել: Պրակտիկ են ու խելացի:
Այծեղջյուր: Կրքոտ են, ոճային, հմայիչ, յուրօրինակ: Յուրաքանչյուր կին Այծեղջյուրներից սովորելու բան ունի. նրանք գործունյա են, մեծ ջանքեր են ներդնում գեղեցիկ արտաքին ունենալու համար:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ներդաշնակ են: Կարողանում են վառ հագուստ կրել և գռեհիկ տեսք չունենալ: Իսկ եթե նրանք գռեհիկ տեսք ունեն, նշանակում է՝ ցանկացել են հենց այդպիսին լինել:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը