Ուղեղը մարդկային օրգանիզմի կարևորագույն օրգանն է։ Առանց նրա ապրել հնարավոր չէ։ Իսկ երբ 21-րդ դարում շատ մասնագիտություններ կապված են ուղեղի աշխատանքի հետ, այն առավել քան նախկինում է մեզ անհրաժեշտ։
Ուրեմն պետք է այն աչքի լույսի պես պահել։ Իսկ մենք հաճախ չենք խնայում այն։ Գոյություն ունեն վնասակար սովորություններ, որոնք դանդաղ, բայց հաստատուն կերպով քայքայում են մեր ուղեղը։
Նախաճաշից հրաժարվելը
Չնախաճաշող մարդկանց արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը բավականին ցածր է, ինչն էլ տանում է գլխուղեղի ակտիվության նվազմանը։
Շատակերություն
Եթե դու քեզ թույլ ես տալիս շատ ուտել, քո օրգանիզմն արյունատար անոթներում և գլխուղեղի անոթներում խոլեստերին է կուտակում։ Վտանգավոր է։
Ծխելը
Ծխախոտը վնաս է հասցնում ուղեղի աշխատանքին և սպանում է գլխուղեղի բջիջները։ Իսկ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելն Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը կարող է լինել։
Շաքարի՝ չափազանց շատ քանակությամբ օգտագործումը
Որքան շատ շաքար օգտագործեք, այնքան շատ տոքսիններ ու ավելորդ քաշ կհավաքեք, և օրգանիզմում քիչ օգտակար նյութեր կլինեն։
Օդի աղտոտումը
Այս գործոնը քեզանից քիչ է կախված, բայց դու պետք է իմանաս, որ եթե ուղեղին թթվածինը չի հերիքում, նրա աշխատանքն էականորեն դանդաղում է։
Իսկ դրանից հետևում է, որ որքան օդը կեղտոտ է, այնքան քիչ է ակտիվ քո գիտակցությունը։
Անքնություն
Քնի պակասը հանգեցնում է գլխուղեղի բջիջների մահացմանը։
Ալկոհոլ և թմրանյութեր
Սրանք հանգեցնում են գլխուղեղի անդառնալի խանգարումների։
Հիվանդ ժամանակ աշխատելը
Երբ մարդը հիվանդանում է, ինտենսիվ մտավոր աշխատանքը վնաս է պատճառում ուղեղի գործունեությանը, քանի որ այս դեպքում օրգանիզմն օգտագործում է հիվանդության դեմ պայքարի բոլոր ռեսուրսները։ Հիվանդ ժամանակ ուղեղը բավարար թթվածին չի ստանում։
Խթանման և զարգացման բացակայությունը
Ուղեղին անընդհատ զարգանալ է հարկավոր: Այդ պատճառով էլ հեռուստացույց դիտելու կամ ինտերնետում ժամանակ սպանելու փոխարեն՝ գիրք կարդա, խաչբառ լուծիր կամ շախմատ խաղա։
Չխոսկանությունը
Խոսելը նույնպես ուղեղի աշխատանքը խթանելու տարբերակներից մեկն է։ Զրուցելով՝ դու հիշում ես փաստեր և հաճախ նոր բառեր ու արտահայտություններ սովորում՝ այդպիսով մարզելով ուղեղդ և նրան տրամադրելով մշտատև ակտիվության։
Ուղեղը մեր հարստությունն է։
Խնայեք այն և ազատվեք նրա աշխատանքը խաթարող վնասակար սովորություններից։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ