Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ հետևում են ինտուցիային: Նրանք քչախոս են, զգացմունքները բուռն չեն արտահայտում: Երբեք ոչ ոքի ու ոչինչ չեն ապացուցում, չի կարելի նրանց բաց մարդ համարել: Որպես կանոն՝ Խեցգետինների գաղափարների մասին իմանում են միայն իրենք. դժվար թե իմանաք՝ ինչ է նա մտածում, ինչ կարծիքի է ձեր մասին:
Կույս: Հավասարակշռված են, հանգիստ, բոլորն ուշադիր լսում են Կույսերին, երբ այս նշանի ներկայացուցիչները սկսում են խոսել: Խնդիրն այն չէ, որ նրանք չափազանց խելացի են, հռետորական կարողություններ ունեն. Կույսերը պարզապես այնքան զուսպ են, առեղծվածային, որ նրանց խոսքը չի կարող ուշադրություն չգրավել:
Կարիճ: Կարիճներն առեղծվածային են, երբեք չեք իմանա՝ ինչ են նրանք իրականում մտածում, ինչ են ծրագրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են անհասանելի ու սառը լինել, ինչը շրջապատի հետաքրքրությունն է առաջացնում:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ են, զուսպ ու սառնասիրտ: Նրանք հուսալի են և առաջին հայացքից կարող են այդքան էլ առեղծվածային չթվալ, բայց հասարակության շրջապատում նրանց պահվածքն իսկապես զարմացնում է:
Ջրհոս: Հետևում են բոլորի գործողություններին և գերադասում լռել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կհետևեն ձեր գործողություններին, կմտապահեն դրանք, բայց դուք հազիվ թե իմանաք դրա մասին:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում երկար զրույցներ, հիմնականում չեն խոսում իրենց ծրագրերի, երազանքների ու մտադրությունների մասին: Ձկները միշտ առեղծվածային են, ապրում են սեփական աշխարհում, որը հասանելի չէ ձեզ: Նրանք ցանկություն չունեն քննարկելու իրենց մտքերն ու գաղափարները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների լռակյացությունն ու փակ լինելը կարող է նյարդայնացնել շրջապատին:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը