Life.panorama.am-ի բլից հարցերին պատասխանել է դերասան Վահե Զիրոյանն, ով այսօր նշում է ծննդյան 28-ամյակը:
– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
– 25-ամյակս, երբ ընկերներս ու հարազատներս ինձնից գաղտնի կազմակերպել էին ծննդյանս տարեդարձը: Այդ օրվա հետ կապված շատ հաճելի հիշողություններ ունեմ:
– Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:
– Դեռևս ճակատագրական տարիք չեմ ունեցել, բայց մեծ հետաքրքրությամբ եմսպասում դրան:
– Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:
– Նման պահ իմ կյանքում եղավ անցյալ տարի, բայց չեմ պատմի այդ մասին: Հիմա ժպիտով եմ հիշում այդ օրն ու վստահ ասում եմ՝ այդ պահը կյանքս ավելի լուսավոր դարձրեց:
– Տարիների գումարը օգնո՞ւմ է, թե խանգարում:
– Ոչ օգնում է, ոչ էլ՝ խանգարում: Ինձ տարիների գումարը չի անհանգստացնում, առավել ևս՝ վախեցնում: Ես ապրում եմ իմ կյանքը՝ յուրաքանչյուր տարիքը վայելելով ու գոհանալով:
– Որն է Ձեր գլխավոր առավելությունը:
– Օ, առավելությունների մասին ճիշտ չի լինի, եթե ես խոսեմ:
– Իսկ որո՞նք են ամենաակնառու թերությունները:
– Այ թերությունների մասին կարող եմ հանգիստ խոսել (ժպտում է): Շատախոս եմ ու շուտ բռնկվող, որոնք երբեմն խանգարում են ինձ:
– Եթե ժամանակը կարողանայիք հետ տալ, ի՞նչը կշտկեիք, կփոխեիք:
– Հավատացեք՝ ոչինչ չէի փոխի, և ոչ թե նրա համար, որ սխալներ չեն եղել, այլ կարծում եմ՝ կյանքդ սխալներով պետք է ապրես, հակառակ դեպքում ամեն ինչ անհետաքրքիր կլինի: Համենայն դեպս իմ կյանքում հեշտ ձեռք բերածը շուտ եմ կորցնում:
Ամբողջությամբ՝ life.panorama.am