Գերմանական Pro Aurum ընկերությունը, որն զբաղվում է թանկարժեք մետաղների առևտրով, Մյունխենում տեղադրել է Սուրբծննդյան ամենաթանկ տոնածառը Եվրոպայում: Այդ մասին հայտնել է Blick շվեյցարական թերթը:
Ինչպես գրում է հրատարակությունը, դրա արժեքը կազմում է ավելի քան 2,3 մլն եվրո: Տոնածառն իրենից ներկայացնում է բուրգ՝ զարդարված 2018 ոսկյա մետաղադրամներով, որոնք քաշը կազմում է 63 կգ, նշում է Blick-ը: Կոնստրուկցիան Pro Aurum-ի գրասենյակում կգտնվի մինչև դեկտեմբերի 15-ը: