New York Post. Օդանավերում ջուրը բակտերիաներով «ապուր» է
Advertisement 1000 x 90

New York Post. Օդանավերում ջուրը բակտերիաներով «ապուր» է

Օդանավում խմելու ջուրը կարող է առողջության համար ամենևին անվտանգ չլինել: Այս մասին նշված է Նյու Յորքի Սնունդի քաղաքականության կենտրոնի (Hunter College’s NYC Food Policy Center) զեկույցում, հայտնում է New York Post-ը:

Փաստաթղթի համաձայն՝ օդանավերում ջրի համար ռեզերվուարները, հնարավոր է, անորակ սպասարկվեն, ինչը կարող է բերել թռիչքի ժամանակ ուղևորներին առաջարկվող սուրճի կամ թեյի մեջ պոտենցիալ վնասակար բակտերիաների հայտնվելուն:

Հարցումն անցկացվել է ընդհանուր 11 ավիաընկերությունների շրջանում, ներառյալ JetBlue-ն և Delta-ն: Պարզվել է, որ ժամանակի դեֆիցիտի պատճառով վայրէջքից հետո օդանավի ռեզերվուարները չեն դատարկվում և չեն մաքրվում: Չնայած դրան, դրանք կրկին ջրով են լցվում:

Սակայն կա մի «բայց». ԱՄՆ-ում ավիաչվերթներում խմելու ջրի որակի գործող ստանդարտների համաձայն՝ ռեզերվուարները պետք է մաքրվեն տարեկան միայն 4 անգամ:

Delta և United ավիաընկերությունները հայտարարել են, որ ռեզերվուարների օզոնով բարձրտեխնոլոգիական ախտահանումը կատարվում եմ ամեն եռամսյակին:

Սակայն այս պատասխանը չի բավարարում NYC Food Policy Center-ի ներկայացուցիչներին:

Նրանք, ովքեր վախենում են թռիչքի ժամանակ խմելու ջրի մեջ առկա բակտերիաներով վարակվել, մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել օդանավում ըմպելիքների գործածումից: Արժի նաև հետն ունենալ ձեռքերի ախտահանման միջոցներ, որպեսզի նվազագույնի հասցվի թռիչքների ժամանակ ջրատարի ջրի հետ շփումը:

med.news.am