Apple ընկերությունը մտադիր չէ Pro մոդել թողարկել iPhone 7-ի շարքում: Ընկերությունը մտադիր է հավատարիմ մնալ հաստատված սխեմային, երբ թվային ինդեքսով մոդելները փոխարինվում են S-տարբերակներով:
Ավելի վաղ հրապարակված մեծաթիվ արտահոսքերը հայտնել են iPhone 7 շարքի միանգամից 3 սմարթֆոնների առաջիկա թողարկման մասին: Pro-ն պետք է ունենար մեծ՝ 5,5-դյույմանոց դիսփլեյ, միակողմանի տեսախցիկ:
Սոցցանցերում բազմիցս հրապարակվել են լուսանկարներ, որոնցում ներկայացվել են iPhone 7-ի բոլոր 3 մոդելները:
Սակայն ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ ընկերությունը ուժեղացող մրցակցության պատճառով միտքը փոխել է միջին տարբերակ թողարկելու հարցում, սահմանափակվելով երկուսով, հայտնում է ճապոնական Mac Otakara ռեսուրսը: