«Եթե Հովհաննես Գալստյանը գտնում ա, որ այսօրվա կինոկենտրոնը չի կատարել իր պարտականությունները, դրա համար գոյություն ունի իրավական դաշտ» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Եթե Հովհաննես Գալստյանը գտնում ա, որ այսօրվա կինոկենտրոնը չի կատարել իր պարտականությունները, դրա համար գոյություն ունի իրավական դաշտ»

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է երեկ տեղի ունեցած կինոգետների միության բանավեճից մի հատըված, ինչպես նաև սղագրությունը.

Մարինե. Հովհաննես Գալստյանի հարգելի ընկերներ.
Ինչպես երեկ խոստացել էի, երեկվա մամուլի ասուլիսից մի հատված եմ տեղադրում: Խոսակցության սղագրությունն եմ արել, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի:
Ոչ մի բան իմ կողմից չեմ գրում, կարծում եմ` մեկնաբանությունները լրիվ ավելորդ են:

Շ. Մ. – Եթե Հովհաննես Գալստյանը գտնում ա, որ այսօրվա կինոկենտրոնը չի կատարել իր պարտականությունները, դրա համար գոյություն ունի իրավական դաշտ: Եվ նա շատ լավ գիտի էդ տեղերը, էնպես չի, որ Հովհաննես Գալստյանը չգիտի էդ մասին: Եվ ինքը պիտի դիմի դատարան, որ ինքը դիմել ա, ԵՎ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵԼ Ա: Ինքը լավ գիդի:
Մարինե – Ի՞նչ, ի՞նչ ա ասում
Շ.Մ. – ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵԼ Ա:
Մարինե – Ի՞նչ ես խոսում:
Շ.Մ.- Այո, ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵԼ Ա: ՉՄԵՐԺՎԻ, ԵՍ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ:
Հովհաննես – Ես հիմա իմ փաստաբանին կզանգեմ, որովհետև ստեղ ստերի տոպրակ ա… մի րոպե, մի րոպե…
Անահիտ – Լավ, հիմա դե թող վերջացնի:
Շ.Մ. – Ես շատ ուրախ կլինեմ, որ հայցը չմերժվի, շատ ուրախ կլինեմ, ես նորից եմ կրկնում:
Անահիտ – Դուք մի կողմից ասում եք հայցը մերժվել ա, մյուս կողմից ասում եք ուրախ կլինեմ, որ չմերժվի: Այսինքն հիմա մերժվել ա՞, թե՞ դա ձեր երջանիկ ցանկությունն ա:
Հովհաննես – Մի րոպե, մի րոպե…

Անահիտ – Երջանիկ ցանկությունն ա ձեր:
Շ. Մ. – Իմ երազանքն ա, որ ընդունվի: Հակառակը:
Անահիտ – Որովհետև դուք քիչ առաջ ասեցիք մերժվել ա, հետո ասում եք, ուրախ կլինեմ, որ չմերժվի:
Հովհաննես – Մի րոպե, մի րոպե, որովհետև սենց բոլոր ասածները, ուղղակի ես արդեն 72 ժամ ա, թե ինչքան ա ( ի նկատի ունի հացադուլը ) Նունե ջան, ողջույն ( խոսում է հեռախոսով ) հենց նոր ասուլիսի ժամանակ կինոկենտրոնի տնօրենը հայտարարեց, որ մեր հայցը մերժվել ա, դա էդպես ա՞, թե՞ չէ: Սպասի ես բարձրախոսը միացնեմ, եթե դու գիտես, մի վայրկյան, մի վայրկյան, Նունե ջան, մի վայրկյան ես բարձրախոսը միացնեմ, դու ասա, որպեսզի լրագրողները լսեն:
Մարինե – Նունե, լսում ենք:
Նունե Դանիելյան, փաստաբան / հեռախոսով -Նախնական նիստը չի եղել դեռ գործով, հարցը դեռ, հայցը դեռ չի քննվել: ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷՐ ՄԵՐԺՎԵԼ:
Շ.Մ. – Ըհը, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՊԻՏԻ ԱՐՎԵՐ, ԵՎ ԵԹԵ ՉԱՐՎԵՐ, ԿՄԵՐԺՎԻ:
Մարինե – Այ քեզ բան… այ քեզ բան ( կրկնել եմ չգիտեմ քանի անգամ):
Անահիտ – Որովհետևը դա հարցի լուծում չի …
Հովհաննես – Էս մի սուտը…
Շ.Մ. – Ոչ դա ՍՈՒՏ ՉԻ:
Հովհաննես – Մի րոպե էրեխեք, մի խառնվեք, այ սենց բոլոր ստերով…
Շ.Մ. – Մի րոպե ես նորից ասեմ, ես ուղղակի չգիտեի, որ մենք միասին ենք արել ասուլիսը, ես չգիտեի…
Լրագրող — Մենք էլ չգիտեինք…
Մարինե – Այ քեզ բան…
Հովհաննես – Այ սենց բոլոր ստերը…Նունե ջան, շնորհակալություն:
Շ.Մ. – ԲՈԼՈՐ ՍՏԵՐՈՎ… էդ ստեր բառի համար, կգա ժամանակ, ուղղակի ես դրա ժամանակը չունեմ…
Հովհաննես – Հենց հիմա սուտ չէ՞ր էդ, էդ սուտ չէ՞ր:
Շ.Մ.-Դա սուտ չի:
Հովհաննես – Չասե՞ց, որ հայցը մերժվել ա:
Շ.Մ. -ԴԱ ՍՈՒՏ ՉԻ …
Անահիտ -Սուտ չի, մարդու բաղձալի երազանքն ա…
Շ.Մ. – Եվ եթե նույնպես, նորից եմ կրկնում, ես շատ ուրախ կլինեմ, որ ՀԱՅՑԸ ԸՆԴՈՒՆՎԻ: