Հայտնաբերվել է եղանակի և տղամարդու սեռական օրգանի չափի միջև կապը
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է եղանակի և տղամարդու սեռական օրգանի չափի միջև կապը

Գիտնականները տղամարդու սեռական օրգանի չափի և եղանակի կիջև կապ են գտել: The Daily Mail-ը հաղորդում է, որ տաք եղանակին տղամարդու սեռական օրգանը իսկապես մեծ չափեր ունի, քան ձմռանը:

«Ամառային առնանդամների» ֆենոմենը, ինչպես  նշում է հրատարակությունը, բավական գիտական բացատրություն ունի:

Ամերիկացի ուրոլոգ Դադլի Դանոֆը (Dudley Danoff), որը գրել է «Տղամարդու սեռական առողջության սպառիչ ուղեցույցը», նշում է, որ օդի բարձր ջերմաստիճանի դեպքում արյունատար անոթները լայնանում են: Այդ պատճառով էրեկցիայի ժամանակ արյունն ավելի շատ է լցվում սեռական օրգան, ինչի արդյունքում այն ավելի խոշոր է թվում:

Ընդ որում գիտնականը նշել է, որ հենց այդ պատճառով է, որ որոշ տղամարդիկ սիրային հաճույքների համար ընտրում են տաք լոգարանը:

Ուրոլոգ Ջամին Բրամբհաթը (Jamin Brahmbhatt) նշում է, որ իրականում տղամարդու սեռական օրգանի չափը անփոփոխ է մնում և խոսքը տեսողական ազդեցության մասին է և ոչ ավելին:

Բանն այն է, որ սառը եղանակին առնանդամի մոտ տեղակայված արյունատար անոթները, սեղմվում են՝ ներքին ջերմաստիճանը պահելու համար: Դրա հետևանքով սեռական օրգանն ավելի փոքր է երևում, քան ամռանը:

med.news.am