102-ամյա կինը ցատկել է պարաշյուտով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

102-ամյա կինը ցատկել է պարաշյուտով

Ավստրալիայից 102-ամյա Իրեն Օ՛Շիան աշխարհում ամենատարեց պարաշյուտիստն է դարձել: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նա իր կյանքում երրորդ անգամ օդանավից ցատկել է պարաշյուտով:

Իրեն Օ՛Շիան ծնվել է 1916 թվականի մայիսի 30-ին, իր 100-րդ տարեդարձի օրը որոշել էր կյանքում առաջին անգամ պարաշյուտով ցատկել եւ հաղթահարել էր մոտ 4200 կմ բարձրություն: Երկրորդ ցատկը նա կատարել է մեկ տարի հետո, իսկ երրորդը՝ երեկ: Ավելին՝ տիկին Օ՛Շիան հույս ունի, որ երրորդ ցատկը վերջինը չի լինի:

«Հավանաբար, հաջորդ տարի ես նորից կցատկեմ, եւ էլի մեկ անգամ, եթե ապրեմ մինչեւ 105-ամյակս»,- ասել է կինը:

Հետաքրքիր է, որ տիկին Օ՛Շիան, չնայած տարիքին, շատ ակտիվ է, ակնոց չի դնում եւ մեքենան ինքնուրույն է վարում:

Կնոջ խոսքով՝ համարձակ արարքի նպատակն է միջոցների հավաքումը շարժողական նեյրոնային հիվանդության հետազոտության համար, որն ախտահարում է նյարդային համակարգի նեյրոնները եւ դրանց դեգեներացիա առաջացնում. 10 տարի առաջ այս հազվագյուտ պաթոլոգիայի պատճառով 67 տարեկանում մահացել է նրա դուստրը:

Կինը gofundme էջում նվիրատվություններ է հավաքում: Դեկտեմբերի 3-ից մինչեւ այսօր նրան հաջողվել է հավաքել մոտ 340 դոլար, բայց նա հույս ունի, որ կկարողանա այս տարի 10 հազար դոլար հավաքել:

news.am