15 «դիետիկ» մթերք, որոնցից դուք գիրանում եք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

15 «դիետիկ» մթերք, որոնցից դուք գիրանում եք

15 «դիետիկ» մթերք, որոնցից դուք գիրանում եք

Cosmo.ru-ն ներկայացրել է 15 «դիետիկ» մթերք, որոնք գիրացնում են։

Անանաս

ananas-na-tarelke-10318

Այո, անանասը պարունակում է նյութեր, որոնք ընդունակ են այրել ճարպերը։ Իսկ դուք մտածե՞լ եք շաքարի մասին։ Անանասն ուտելուն հետևում է ինսուլինի՝ մեծ քանակով արտադրությունը, ամբողջ շաքարը վերածվում է ճարպի։

Աղցաններ

559eb0fd476f1

Կեսար աղցանը, որը պատրաստելու համար օգտագործվում են սոուս և սպիտակ հաց, իսկ հունական աղցան պատրաստելիս՝ ձիթապտղի յուղ, նաև պանիր, սոուս… Արդյունքում ձեր «դիետիկ» ընթրիքը վերածվում է «ճարպային բոմբի»։

Յոգուրտ

desert_malina_yogurt_lojka_miska_70

Մեկ բաժակ յոգուրտը պարունակում է մոտավորապես 3 գդալ շաքար։ Բնական յոգուրտի մեջ այդ քանակը մի փոքր նվազ է։ Բայց դուք դրանում նաև միրգ եք ավելացնում սովորաբար…

Ավոկադո

44166_0

Ավոկադոն, իհարկե, շատ օգտակար է։ Այն պարունակում է հակաօքսիդանտներ, վիտամիններ և օգտակար ճարպեր։ Իսկ դրա 100 գրամը 350 կիլոկալորիա է պարունակում… Սա ավելի շատ է, քան խոզի մսի կալորիականությունը։

Սմուզի

bc4a0ef4-a5d5-11e2-ba03-f48c9f8538ac

Պատրաստելու համար օգտագործում եք մրգեր (շաքար), օշարակ (շաքար), պաղպաղակ (շաքար)… Եթե նիհարում եք, ձեր սմուզին պետք է պատրաստված լինի բանջարեղենից, վարունգից և մաքուր սառույցից։ Այսքանը։

Կաթնաշոռ

maxresdefault-1

Զգույշ եղեք կաթնաշոռի հետ, քանի որ այն լակտոզա է պարունակում։

Սև շոկոլադ

1452027096_shokolad

Դուք գիտեք, որ նիհարելու ցանկություն ունենալու դեպքում կաթնային շոկոլադ ուտել չի կարելի, իսկ սև շոկոլադ կարելի է։ Ընդամենը մի փաստ՝ 100 գրամ շոկոլադը պարունակում է 546 կալորիա… Եթե կհետաքրքրի, կարագը պարունակում է 600 կալորիա։

Սուրճ

%d0%bd%d0%b5%d0%b0%d0%bf%d0%be%d0%bb%d0%b8%d1%82%d0%b0%d0%bd%d1%81%d0%ba%d0%b8%d0%b9-%d0%ba%d0%be%d1%84%d0%b51

Եթե դուք միայն սև սուրճ եք խմում առանց շաքարի և առանց կաթի, ապա ամեն ինչ կարգին է։ Սուրճի միջին բաժինը 400 կալորիա է պարունակում. դա հավասար է մի աման մակարոնի և պանրի կալորիականությանը։ Այս ամենն օշարակի, շաքարի, հավելումների ավելացման արդյունք են։

Ֆրեշ

pndar

Մեկ բաժակ նարնջի հյութը պատրաստվում է 4-5 նարնջից, խնձորի հյութը՝ 6 խնձորից։ Ստուգեք, թե այդ ամենը որքան շաքար է պարունակում։

Ձվածեղ

omlet-v-skovorode4

Սպիտակուցը, որ պարունակում է ձուն, մկանային զանգվածի ձևավորման հիմքերից մեկն է։ Սակայն ձվածեղ պատրաստելիս դուք նաև պանիր եք օգտագործում։

Պանիր

85043829

Յուրաքանչյուր 100 գրամը պարունակում է 40 տոկոս ճարպ։

Գինի

krasnoe-vino-1

Մեկ բաժակ չոր գինին պարունակում է 100 կալորիա։

Սուշի և ռոլեր

b29ef2628a72

Պատրաստվում են աղի և ապխտած ձկից։ Աղի ձուկը և բրինձը ջուրը պահում են օրգանիզմում։ Եթե հավելենք նաև օգտագործվող սոուսները, ապա սրանք դիետիկ համարել չի կարելի։

Չիր

mix-of-dried-fruits1

Սրանք սովորաբար ծավալով ավելի շատ ենք ուտում, քան մրգերը։

Տոֆու

3-cc93af2c2b160a22e3ae3d637707fc68

Տոֆուն քիչ կալորիականություն է պարունակում՝ 100 գրամում 60 կալորիա։ Սակայն այն «գաղտնի հատկություն» ունի. ներծծում է օգտագործված մյուս մթերքների ճարպը։ Այն դանդաղ է մարսվում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am