Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի սիրված դերասանուհի oսկարակիր Ջուլիետ Բինոշը կգլխավորի Բեռլինի 69-րդ կինոփառատոնի ժյուրին: Հիշեցնենք, որ փառատոնը կմեկնարկի 2019 թ. փետրվարի 7-ին:
«Ես շատ ուրախ եմ, որ 2019 թ. Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի նախագահ է նշանակվել անկրկնելի Ջուլիետը: Բինոշը կապ ունի այս փառատոնի հետ և ես ուրախ եմ, որ նա նորից մեզ հետ է լինելու և այս անգամ ժյուրիի նախագահի կարգավիճակում»,- ասել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը:
Դերասանուհին հասցրել է շնորհակալություն հայտնել իրեն ընձեռած այս հնարավորության համար և նշել, որ կարդարացնի բոլորի հույսերը:
Հիշեցնենք, որ Բինոշի առավել հայտնի ֆիլմերից են Trois couleurs: Bleu, The English Patient, The Unbearable Lightness of Being, Chocolat և Mauvais sang ևն: Նշենք նաև, որ դերասանուհին Սեզար, Օսկար, «Արծաթե արջ» և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:
Հիշեցնենք, որ Բեռլինի ամենամյա կինոփառատոնը ստեղծվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիյաի համատեղ ջանքերով 1951 թ. հունիսի 6-ին: Վենետիկի և Կաննի կինոփառատոնների հետ այն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը: