Հովհաննես Գալստյան. «Շնորհակալ եմ Հացադուլի ավարտի կապակցությամբ շնորհավորանքների ու քաջալերման համար» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հովհաննես Գալստյան. «Շնորհակալ եմ Հացադուլի ավարտի կապակցությամբ շնորհավորանքների ու քաջալերման համար»

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան ուղերձը. «Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ Հացադուլի ավարտի կապակցությամբ շնորհավորանքների ու քաջալերման համար։ Լիլիթ Մակունցի հետ երեկվա հանդիպման ու այսօր նախարարությունում նրա հանձնարարականով ստեղծված հանձնաժողովի նիստի մանրամասներին ծանոթանալու համար, առաջարկում եմ դիտել Հացադուլի օրերին ինձ մեծ աջակցություն ցուցաբերած՝

Արմնյուզ հեռուստատեսության «Երեկոյան Երևան» ծրագիրը
Այսօր, դեկտեմբերի 13-ին, ժամը 21:30-ից սկսած։

***
1-ին նկարը վերցված է Մշ․ նախ-ի ֆբ էջից, իսկ երկրորդ նկարում կողքս կանգնած են իմ որոշ ուսանողներ, որոնք իմ հետ էին Հացադուլի ողջ ընթացքում։ Նրանց հայտերը մերժվել են «ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի» կողմից, միայն այն բանի համար, որ ներկայացված էին եղել Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության կողմից։
ACTION! FilmLab-ականներին հատկապես խորհուրդ եմ տալիս նայել հաղորդումը, որովհետև ես կրկնելու եմ այն, ինչ այսօր փաստեց ՀՀ Արդարադատության նախարարության փորձագետը՝ կանոնակարգի այդ կետը անօրինական է։ Մեզ մնում է հասկանալ, ո՞վ է պատասխան տալու մերժված նախագծերի հեղինակներին հասցված ֆինանսական և բարոյական վնասի համար»։