Երևանի Մոսկվա կինոթատրոնում պրեմիերա է, կինոսերներին է ներկայացվում առաջին հայկական մանկական ամանորյա հեքիաթ-ֆիլմը՝ «Ձյունանուշ»-ը:
«Հայասա ֆիլմ» ընկերության հիմնադիր, «Ձյունանուշ» ֆիլմի ռեժիսոր Արմեն Սիմոնյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են նախորդ ձմռանը:
«Նկարահանման աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի: Այն արկածայինկատակերգություն է, արդեն պատրաստ է և ներկայացնում ենք հանդիսատեսին: Ամբողջպատմությունը Ամանորի հետ է կապված, ֆիլմի հերոսները անցնում են արկածներով լիճանապարհ: Դերասանները նաև երեխաներ են, ունենք Ձմեռ պապ, Ձյունանուշ»,- նշեց Արմեն Սիմոնյանը:
Դերասանուհի Շուշան Թովմասյանը նշեց, որ այս ֆիլմն Ամանորին ընդառաջ հետաքրքիր նվեր կլինի փոքրիկների համար: Նա ընդգծեց, որ ամբողջ կազմը փորձել է առավելագույնը ներդնել ընդհանուր աշխատանքում:
«Կարծում եմ, որ ֆիլմում ներգրավված բոլոր մարդկանց համար սա տոն է: Ինձ համարհատկապես տոն է, որովհետև սա առաջին գեղարվեստական ֆիլմն է, որում եսնկարահանվեցի: Սա ինձ համար անդրանիկ փորձ է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքերոչինչ չեն խնայել լավ ֆիլմ ստանալու համար: Հուսով եմ՝ ավելի շատ կստեղծվեն նմանֆիլմեր: Ուզում եմ ընդգծել երեխաների հետ աշխատանքը. նրանք բավական տաղանդավորեն, և որևէ դժվարություն չեղավ»,- ասաց Շուշան Թովմասյանը:
Ֆիլմի բեմադրող օպերատոր Վարդգես Մանուկյանը պատմում է, որ մինչ նկարահանումները փոքր-ինչ մտահոգվում էր. ի վերջո պետք է աշխատեր երեխաների հետ, մանավանդ, օրեր կային, որ նկարահանումներ պետք է կատարվեին ձմռանը, գիշերվա ժամերին:
«Աշխատանքներն այնքան ջերմ մթնոլորտում էին անցնում, որ բոլոր դժվարություններըշատ արագ հաղթահարվում էին: Իսկապես տպավորված եմ, մենք դարձել էինք ընտանիք, նկարահանման հրապարակն էլ մեր տունն էր: Շատ ուրախ եմ, որ այս թիմի հետաշխատեցի։ Կարծում եմ՝ լավ ֆիլմ է ստացվել»,- ընդգծեց Վարդգես Մանուկյանը:
Ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին մեծ ոգևորությամբ էին պատմում երեխաները: Անահիտ Այվազյանը, Էլեն Կարապետյանն ու Ալեքսանդր Մանուկյանը տպավորված են ամռանը կատարված նկարահանումներով, ավագ դերասանների հետ աշխատանքով:
«Ես շատ ուրախ եմ, որ նկարահանվել եմ այս ֆիլմում: Նկարահանման աշխատանքներըբավական տպավորիչ էին: Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ ես լողալ չգիտեմ, բայցպետք է ցատկեի լողավազան: Անդրանիկ Հարությունյանի հետ դա արեցինք, ու, կարծես,լավ ստացվեց»,- ասաց Էլեն Կարապետյանը:
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նշեց, որ Հայաստանում երեխաների համար շատ քիչ են ֆիլմեր ստեղծվում: Եվ ցանկացած նման նախաձեռնություն, ըստ նրա, շատ ողջունելի է:
«Երբ սցենարին ծանոթացա, շատ ուրախացա։ Իսկապես հաճելի է նման հետաքրքիրմանկական ֆիլմում նկարահանվելը: Ֆիլմն ուսուցողական է այն իմաստով, որ երեխաներիմեջ պետք է երկար ժամանակ պահել այդ հեքիաթը: Շնորհակալություն եմ ուզում հայտնելԱրմենին, ով ստանձնել է այդ ծանր գործը, որովհետև երեխաներին խաբել մի քիչվտանգավոր է ու դժվար: Ամեն ինչ արվել է, որ լավ ֆիլմ ստացվի։ Կարծում եմ, որ հաջողվելէ»,- ասաց Լուիզա Ներսիսյանը:
Ֆիլմի սցենարի համահեղինակ և ռեժիսորի ասիստենտ Ռազմիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ֆիլմը էկրաններին կմնա մինչև հունվարի 13-ը, դրանից հետո ցուցադրություններն արդեն կապված կլինեն պահանջարկից:
Մոտակա օրերին ֆիլմը բոլոր մանկատներում կցուցադրվի անվճար: