Խոսելով առողջ ապրելակերպի և առողջ դիետաների մասին՝ հաճախ հանդիպում ենք այնպիսի տերմինի, ինչպիսին է՝ «կարգավորված սնունդը»: Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ է դա նշանակում: Կարգավորված սննդակարգ ասելով՝ նկատի ունենք հստակ սնունդ, որը ներառում է ամբողջ օրվա մեջ քիչ ուտելիքներ և կարգավորված դիետա, այսինքն՝ քիչ ուտելով, ստանում ենք բոլոր սննդարար տարրերը: Աճելու համար, մեր օրգանիզմին անհրաժեշտ են 40 տարբեր սննդարար տարրեր՝ էներգիայի և հոյւսվածքների աճի համար:
Կարևոր սննդարար տարրեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին:
Ջուր
Մեր կյանքի հեղուկն է, մեր օրգանիզմի մեծ մասը կազմված է ջրից: Ջուրն ավշային համակարգի և արյան հիմնական բաղադրիչն է, ու դրա օգնությամբ օրգանիզմի տարբեր բջիջներ ստանում են իրենց անհրաժեշտ սննդարար տարրերը: Ջուրը նաև օգնում է օրգանիզմից դուրս բերել վնասակար էլեմենտները:
Պրոտեիններ
Հյուսվածքների աճի և վերականգնման համար անհրաժեշտ սննդարար տարրեր են: Այս ամենին գումարած՝ պրոտեինը մասնակցում է օրգանիզմի աճի և զարգացման համար անհրաժեշտ հորմոնների և էնզիմների արտազատման գործընթացին: Պրոտեիններ կարող եք գտնել մսի, ձկան, կաթնեղենի, ձվի, ընկույզների և լոբազգիների մեջ:
Վիտամինները և հանքանյութերն օրգանիզմին անհրաժեշտ են շատ քիչ քանակությամբ, այդ իսկ պատճառով դրանք կոչվում են միկրոսննդարար տարրեր: Վիտամիններն ու հանքանյութերն օգնում են օրգանիզմի բնականոն աճին և պաշտպանում են մեզ տարբեր հիվանդություններից:
Կարբոհիդրատներ
Սրանք էներգիայի հիմնական աղբյուր են: Կան մեծ քանակությամբ մթերքներ, որոնք կարբոհիդրատներ են պարունակում՝ ներառյալ սերմերը, բուսական կերակուրները: Կարբոհիդրատների հրաշալի աղբյուր է կարտոֆիլը:
Մանրաթելեր
Մանրաթելերը գտնվում են մթերքների այն հատվածներում, որոնք պատրաստման ընթացքում հիմնականում մի կողմ են նետվում: Մանրաթելերն օգտակար են մարսողական համակարգի, արյունատար անոթների և սրտի համար:
Մեր օրգանիզմն ունի բոլոր սննդարար տարրերի կարիքը, իսկ գիտությունն օգնում է մեզ ճիշտ չափաքանակով օգտագործել դրանք:
Երբ մեր օրգանիզմում այս կամ այն սննդարար տարրի պակաս է զգացվում, օրգանիզմը հրաշալի վայր է դառնում վիրուսների և հիվանդությունների համար:
Ժամանակակից արագ սնունդն օրգանիզմին տալիս է չափից ավելին, քան անհրաժեշտ է՝ ճարպեր, պրոտեիններ, խոլեստերին, շաքար և աղ:
Այս տեսակ սննդակարգը հանգեցնում է ճարպակալման և առողջության վատացման: Ճարպակալությունը ժամանակակից աշխարհում դարձել է հիվանդություն:
Այսպիսով, կարևոր է հասկանալ, որ կարգավորված սնունդը ոչ միայն կօգնի առողջ մնալ, այլև՝ էներգիա կհաղորդի ամբողջ օրվա համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը