Բոլորն են ցանկանում հարթ և գեղեցիկ որովայն ունենալ, սակայն ավելորդ կիլոգրամներն ու ճարպերը խանգարում են այս հարցում: Ի՞նչ է անհրաժեշտ անել՝ որովայնի ճարպերից և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Նախ՝ չափազանց կարևոր է սննդակարգը կարգավորելն ու վարժություններ կատարելը: Առանց այս ամենի՝ որովայնի ավելորդ ճարպերից ազատվելու փորձերը կձախողվեն:
Ճիշտ սննդակարգ՝ հարթ որովայնի համար
Պետք է հիշել, որ սննդակարգում պետք է ներառվեն ցածր կալորիականությամբ մթերքներ, և պետք է կրճատվի ածխաջրերով հարուստ մթերքների օգտագործումը:
Մթերքներ, որոնք պետք է բացառվեն սննդակարգից.
- Արագ սնունդ և յուղոտ կերակուրներ, երշիկեղեն, մայոնեզ:
- Քաղցրեղեն, սպիտակ հաց և կաթնային շոկոլադ:
- Ալկոհոլ. սպիրտային ըմպելիքները բարձր կալորիականություն ունեն, ինչպես նաև ջրազրկում են օրգանիզմը:
- Աղը խթանում է օրգանիզմում հեղուկի կուտակումը, ինչն էլ կարող է ճարպակալության պատճառ դառնալ:
- Մի մոռացեք ջուր խմելու մասին: Օրական 1.5-2.5 լ ջուր պետք է խմել՝ կախված մարմնի քաշից և ծանրաբեռնվածության աստիճանից:
Բացի այդ, չափազանց կարևոր է նաև մարզվելը: Եթե ցանկանում եք արագացնել ավելորդ կիլոգրամների այրման գործընթացը, ապա ձեզ ենք առաջարկում կատարել ներկայացված վարժությունները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը