- Սիրող են, զգացմունքային: Կին Ձկները զգայուն են մարդկանց տրամադրության և պահանջների նկատմամբ, ինչը երբեմն կործանարար է դառնում հենց իրենց համար: Ձկները չափազանց սիրող են, հոգատար, զգայուն մարդկանց կարիքների հանդեպ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վայելում են մանրուքները. ռոմանտիկ ժեստերը: Սիրված ու պետքական զգալու համար Ձկներին շատ բան հարկավոր չէ, ընդամենն անհրաժեշտ է ուշադրություն ու քնքշանք:
- Խաղաղասեր են, լավ ինտուիցիա ունեն: Սթրեսն ու քաոսը վերջին բաներն են, որ հարկավոր է սպասել Ձկներից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խաղաղասեր են, հանգիստ: Նրանք սիրում են պարզապես նստել սիրելիի կողքին և վայելել պահը՝ հարմարվելով ձեր տրամադրությանը: Երբ զայրացած եք, Ձկները կանեն հնարավոր ամեն բան ձեզ հանգստացնելու համար, եթե երջանիկ եք, նրանք կանեն ամեն ինչ՝ երջանկությունը բազմապատկելու համար:
- Վառ երևակայություն ունեն, ամբիցիոզ են: Ձկները երազկոտ են, հաճախ են կորչում երևակայական աշխարհներում: Դա հաճախ Ձկներին օգնում է տեսնել ընդհանուր պատկերը: Ձկները լավագույնս կմոտիվացնեն ձեզ, կաջակցեն ցանկացած նոր նախաձեռնության դեպքում: Կարող եք հույս դնել Ձկների իմաստության և խորհուրդների վրա: Թույլ տվեք Ձկներին ձեր ոգեշնչման աղբյուրը լինել:
- Հոգատար են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են ցանկացած քայլի՝ իրենց նվիրվածությունն ապացուցելու համար: Ձկները հասկանում են մարդկանց, նրանց կողքին ստիպված չեք լինի խոսել ձեր կարիքների մասին: Նրանք կհասկանան՝ ինչը ձեզ չի բավարարում, և կլրացնեն պակասը:
- Ձկները սիրում են տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինել: Ձկները ցանկանում են ձեզ տեսնել իրենց կյանքում, լինել ձեր ժպիտի պատճառը: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կփորձեն ցանկացած գնով ուրախացնել ձեզ:
- Շրջահայաց են, առատաձեռն: Կին Ձկները եսասեր չեն, նրանք բավական շրջահայաց են: Նրանք ձեզ հաճախ ավելի լավ են ճանաչում, քան ինքներդ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները հասկանում են ձեր կարիքները՝ առանց կասկածի տակ դնելու դրանց պատճառները: Ձկների համար ինչ-որ բան տալն ուրախություն է. Փոխարենը՝ նրանք շատ բան չեն ակնկալում: Նրանք սիրում են սիրել:
- Հանգիստ են: Ձկները հանգիստ են: Թեև նրանց դուր է գալիս ուրախանալ, մասնակցել երեկույթների, նրանք ավելի շատ սիրում են առանձնանալ և հանգիստ ժամանակ անցկացնել:
- Ձկների հետ հեշտ է: Ձկներն ազատ են, կարողանում են տեսնել ամեն բանի գեղեցկությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերություններ չեն սկսում մարդկանց հետ, ում հետ անհամատեղելի են:
Ձկներն ընկերասեր են, հանգիստ, տանել չեն կարողանում ագրեսիան: Եթե կոնֆլիկտ սկսեք նրանց հետ կամ վիճեք, զգայուն Ձկները կարող են պարզապես հեռանալ, քանի դեռ իրենց անվտանգ չեն զգում:
Նյութը soulpost.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը