Բոլորն էլ գիտեն շաքարախտի հիմնական նախանշանները՝ ծարավի զգացողություն, ձեռքերում և ոտքերում թմրածություն:
Բայց գոյություն ունեն քիչ հայտնի նախանշաններ, որոնք խոսում են 2-րդ տեսակի շաքարախտի մասին: Բոլոր նախանշաններն իմանալով՝ կարող եք անմիջապես միջոցներ ձեռնարկել դրա դեմ: healthy-holistic-living.com-ը ներկայացրել է շաքարախտի 5 նախանշաններ, որոնց մասին, թերևս, դուք գաղափար անգամ չունեք:
1. Մաշկի գունազրկում
Մաշկի վրա կարող են ի հայտ գալ մուգ կամ մուգ մանուշակագույն կետեր՝ հիմնականում պարանոցի ետևի, հոնքերի և ծնկների հատվածում. սրանք նախնական նշաններն են այն մասին, որ արյան մեջ շաքարի քանակությունը բարձրացել է:
Մերիլենդի մաշկաբաններից Սանջի Սայինին նշում է, որ այսպիսի նախանշանների դեպքում առաջին բանը, որ պետք է անի հիվանդը՝ արյան մեջ շաքարի մակարդակը ստուգելն է:
2. Տեսողության լավացում
Շատ հաճախ մարդիկ տեսողության թուլացումը կապում են շաքարախտի հետ, սակայն հակառակը նույնպես հնարավոր է: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ շաքարային գնդիկները տեղաշարժվում են ամբողջ օրգանիզմով մեկ, այդ թվում՝ աչքերի հատվածով, ինչն էլ ազդում է տեսողության վրա:
3. Ոչ մի կերպ չհանգստացող քոր
Երբեմն շաքարախտով տառապող նոր հիվանդները նշում են, որ ձեռքերի, ոտքերի ստորին հատվածներում անընդհատ քոր են զգում: Այս նախանշաններին պետք է մեծ ուշադրություն դարձնեն բժիշկները:
4. Լսողության հանկարծակի վատացում
Չնայած լսողության հանկարծակի վատացումը կարող է պատահել տարիքի հետ, սակայն այն կարող է նաև շաքարախտի նախանշան լինել, որը չպետք է անտեսել: Հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարախտն ազդում է ներքին ականջի նյարդերի վրա, վնասում դրանք, ինչն էլ հանգեցնում է լսողության վատացման:
5. Խռմփոց
Այս նախանշանի պատճառը դեռևս բացահայտված չէ, սակայն գիտնականներն ասում են, որ հնարավոր է՝ կապ գոյություն ունի սթրեսի հորմոնների և արյան մեջ շաքարի բարձր մակարդակի միջև:
Բժիշկ Օսամա Համդին պնդում է, որ 2-րդ տեսակի շաքարախտ ունեցող հիվանդների կեսը քնի խանգարումներ ունեն: Կանադայում վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ անքնությամբ տառապող հիվանդների 23%-ի մոտ շաքարախտ է հայտնաբերվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը