12 բան, որ յուրաքանչյուր մայր ու դուստր պետք է միասին անեն Նոր տարուն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

12 բան, որ յուրաքանչյուր մայր ու դուստր պետք է միասին անեն Նոր տարուն

Տոներն ավելի հիշարժան դարձնելու համար աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Country Living-ն առաջարկում է դուստրերին Ամանորին պատրաստվել մայրիկների հետ և միասին անել հետևյալը.

Միասին քաղցրավենիքներ պատրաստեք ամանորյա հավաքույթների համար:

Ամանորյա նվերները գնեք մայրիկների հետ. նրանք լավագույն խորհրդատուներն են:

Նվերները միասին փաթեթավորեք:

Միասին սրճարան այցելեք և տաք շոկոլադ ըմպեք:

Ամանորյա ֆիլմեր դիտեք միասին:

Զարդարեք տունը:

Ձեռագործ զարդարանքներ պատրաստեք միասին, օրինակ՝ ամանորյա գուլպաներ նվերների համար:

Բարեգործություն արեք և ամանորյա նվերներ և թխվածքաբլիթներ գնեք ոչ միայն հարազատ մարդկանց համար, այլ նաև դրանց կարիքն իսկապես ունեցող մարդկանց համար:

Վերանայեք ընտանեկան լուսանկարները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը