Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է Խորեն Լևոնյանի, Սոս Ջանիբեկյանի, Վահագն Մարտիրոսյանի, Մկրտիչ Արզումանյանի, Ռաֆայել Քոթանջյանի, Շաքե Թուխմանյանի, Ստեփան Ղամբարյանի, Աննա Եգոյանի և այլոց մասնակցությամբ 16 մասանոց նոր հեռուստաֆիլմի մասին, որը նկարահանվում է Շիրվանզադեի «Քաոս» վեպի հիման վրա։
Այս անգամ Tert.am Life-ը եղել է ֆիլմի նկարահանման հրապարակում և ներկայացնում է, թե ինչպես են անցնում ֆիլմի նկարահանումները։
Շիրվանզադեի «Քաոսի» հիման վրա նկարահանվող ֆիլմի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարը մշակել է դրամատուրգ Անահիտ Աղասարյանը, պորդյուսերներն Արման Միտոյանն ու Սերժ Նալբանդյանը:
Ֆիլմի հիմքում վեպի հերոսներն ու իրադարձություններն են, սակայն որոշ իրավիճակներ փոփոխվել են։ Օրինակ` 19-րդ դարի Բաքուն փոխարինվել է 21-րդ դարի Երևանով։
Մարկոս աղա Ալիմյանի կերպարը մարմնավորում է Ռաֆայել Քոթանջյանը։ Սոս Ջանիբեկյանը, Վահագն Մարտիրոսյանն ու Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում են նրա որդիներին` եղբայրներ են։ Շողեր Գրիգորյանը մարմնավորում է նրանց քրոջը։ Խորեն Լևոնյանը մարմնավորում է վերջինիս ամուսնուն։
Վերջին շրջանում Մկոն իր հանդիսատեսին ներկայանում է նաև դրամատիկ կերպարներով։ Սա այն դեպքն է, երբ հեռուստադիտողը դերասանին նորովի բացահայտելու հնարավորություն կունենա։
Ամբողջությամբ՝ life.tert.am