Երկուշաբթի օրը Երևանում մեկնարկած Մոսկվայի մշակության օրերի շրջանակներում անցկացվել է հրաշալի դերասան, ամբողջ հետախորհրդային տարածքի գարդեմարին, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանի ստեղծագործական երեկոն։ Մոսկվայի տանը ասեղ գցելու տեղ չկար։ Մարդիկ, ում համար աթոռները չէին բավականացրել, նստել էին հատակին։
Խառատյանին լսելու, նրան հարց տալու եկել էին ոչ միայն նրա ստեղծագործության երկրպագուները, այլև արվեստի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ… Խառատյանն, իհարկե, չէր կարող հերթական անգամ սիրո խոստովանություն չանել իր պատմական հայրենիքին։ Նա խոսում էր այն մասին, թե որքան կարեւոր է քեզ հայ զգալը, այն մասին՝ ինչպես 1988թ.-ին առաջին անգամ հայտնվեց Հայաստանում։ Այն մասին, որ այդ չարաբաստիկ ժամին նկարահանման էր և զգաց տատանումը։ «Երեկոյան իմացանք, որ երկրաշարժ է տեղի ունեցել»,- տխուր ասաց արտիստը։
Խառատյանը կիթառի ուղեկցությամբ կատարում էր սիրելի և իր մասնակցությամբ ֆիլմերի երգերը, արտասանում էր, հուզառատ, սրտառուչ պատմություններ պատմում մանկության և երիտասարության տարիներից, հիշում աշխատանքային ժամանակագրությունը, պատասխանում հարցերին, նրբանկատությամբ կատակում՝ հերթական անգամ գրավելով մտավորական, նրբազգաց հանրությանը։ Հավանաբար սխալված չենք լինի՝ նշելով, որ արտիստին Հայաստանում սիրում են ոչ միայն հայկական արմատներ ունենալու, այլև ջերմ ու սրտագին լինելու համար։
Ամբողջությամբ՝ news.am