Համազգային թատրոնի տնօրենի ժամանականավոր պաշտոնակատար նշանակված Արման Նավասարդյանն այս պաշտոնում իր առաջին կարևոր քայլերից մեկը համարում է Նարինե Գրիգորյանին գեղարվեստական ղեկավար նշանակելը, ինչը դերասանական կազմի ցանկությունն էր: Ի դեպ, վերջինս այս պաշտոնում հաստատված է, ի տարբերություն տնօրենի, որը պաշտոնավարելու է 6 ամսով:
Արման Նավասարդյանն ու Նարինե Գրիգորյանը պաշտոնները ստանաձնելուց հետո վճռական են տրամադրված հարազատ թատրոնին նոր շնչառություն հաղորդելու հարցում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նրանք ներկայացրին թատրոնի զարգացման իրենց տեսլականը և խոսեցին ստեղծագործական առաջիկա քայլերի մասին:
Նարինեն էլ նշեց՝ թատրոնի հետ կապված ծրագրերն այնքան շատ են, որ իր տպավորությամբ մի ամբողջ կյանք էլ դրա համար չի հերիքելու: Ամենակարևորը, որ պատրաստվում է անել, ժամանակին համընթաց թատրոն ձևավորելն է:
«Ծրագրերը շատ են, այսօր ժողով է լինելու, որպեսզի քննարկենք ու հասկանանք մեր ճանապարհը: Արդեն իսկ մտածել ենք, որ մեր թատրոնի ճեմասրահում լինելու է թատրոն–կաֆե, ունենալու ենք ցուցահանդես-ներկայացումներ, որովհետև 21-րդ դարում թատրոնն ամենուր է: Պահելով մեր Համազգայինի դիմագիծը, որը միշտ դերասանակենտրոն է եղել, գալու են նոր, ժամանակակից պիեսներ: Չէ՞ որ թատրոնն էլ պետք է դառնա շատ հետաքրքիր ժամանակակից մարդուն։ Միշտ այդ մասին խոսելով, այդ պայքարը մղելով՝ հույս ունեմ, որ կկարողաանամ արդարացնել և՛ մեր դերասանների սպասելիքները, և՛ ինքս իմ երազանքի թատրոնը»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am