Ամանորին հաշված օրեր են մնացել, պետք է շտապել Ձմեռ պապին նամակ գրել, որպեսզի նա կարողանա հասցնել կատարել մեր երազանքներն ու Նոր տարվա կախարդական գիշերը մի հրաշքով պարգեւել այն, ինչի մասին գուցե լռում, բայց սրտատրոփ սպասում ենք:
Life.panorama.am-ը շարունակում է «Նամակ Ձմեռ Պապին» շարքն, ու այս անգամ առաջարկել է Հանրային հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Մերի Ներսիսիյանին, որպեսզի նա մեր միջոցով իր նամակը ուղարկի Ձմեռ պապին:
«Սիրելի Ձմեռ պապ, ես դեռ փոքրուց հավատացել եմ քո գոյությանը: Միգուցե մի քիչ տարբերվում ես մեր պատկերացրած կարմիր հագուստով, սպիտակ մորուսով պապիկի կերպարից, բայց վստահ եմ, որ կաս, ապրում ես մոլորակի վրա ու հետեւում քո թոռնիկներին:
Ամեն տարվա վերջին օրերիրն, ես փորձում եմ մտովի՝ քեզ հետ միասին, ամփոփել անցնող տարին: Շնորհակալ եմ 2018 թվականի համար: Այն վստահ կարող եմ համարել ձեռքբերումների տարի՝ ինչպես իմ ընտանիքի, այնպես էլ հայ ազգի համար: 2019 թվականին քեզ խնդրում եմ ապահովել մեր մոլորակի խաղաղությունը: Թող աշխարհի ոչ մի երկրում պատերազմ կամ աղետ չլինի: Ուզում եմ՝ Հայաստանը եկող տարում միայն վերելք գրանցի, իսկ հայ մարդն ավելի արժանավոր ու բարեկեցիկ ապրի: Իմ ընտանիքի, ընկերների ու հարազատների համար էլ խնդրում եմ ամուր առողջությույն: Երազում եմ, որ 2019-ը լինի ձեռքբերումների, գեղեցիկ օրերի, հաճելի անակնկալների ու սպասված ճանապարհորդությունների տարի:
Խնդրում եմ մանրամասնորեն կարդաս երեխաներիս՝ քեզ ուղղված նամակներն ու ոչ մի նվեր չմոռանաս բերել: Քեզ շատ սիրում ենք ու մեզ խելոք ենք պահում, քանի որ վստահ ենք, որ տեսնում ես, հետևում ես մեզ ու միայն լավ վարքագծի դեպքում ես իրականացնում մեր երազանքները:
Քո թոռնիկ՝ Մերի»: