Մանկական խաղալիքներում մահացու վտանգավոր քաղցկեղածիններ են գտել
Advertisement 1000 x 90

Մանկական խաղալիքներում մահացու վտանգավոր քաղցկեղածիններ են գտել

Փլիմութի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները մանկական պլաստիկե խաղալիքներում գտել են ծանր մետաղ կադմիումի վտանգավոր բարձր մակարդակ, որը հայտնի է որպես վտանգավոր քաղցկեղածին: Գիտնականներն այս նույն նյութը գտել են նաեւ մեծ թվով այլ ամենօրյա իրերի մեջ, այդ թվում՝ պլաստիկե բաժակների, խեցեգործական արտադրանքի եւ ներկերի մեջ:

Կադմիումն օգտագործվում է վառ կարմիր, նարնջագույն կամ դեղի գույն ստանալու համար: Վերամշակման գործընթացում այս մետաղը կարող է հայտնվել նաեւ ապակե իրերի մեջ: Ժամանակի ընթացքում ներկի շերտն իրերի վրայից սկսում է թափվել: Օրգանիզմի մեջ հայտնվելու դեպքում այս նյութը կարող է ունենալ քաղցկեղածին արդյունք, իսկ օրգանիզմի մեջ կարող է ընկնել շատ հանգիստ՝ հատկապես եթե խոսքը երեխաների մասին է, որոնք հաճախ են իրենց խաղալիքները լպստում:

Հետազոտությունների համաձայն՝ միջավայրում կադմիումի պարունակությունը չպետք է գերազանցի միլիոնի 50-800 մասը: Սակայն որոշ իրերի մակերեւույթին կադմիումի քանակությունը կարող է բազմակի գերազանցել խորհուրդ տրվող կամ թույլատրելի մակարդակները:

Մետաղի ամենամեծ պարունակությունը հայտնաբերվել է հին եւ նոր բաժակների ու շշերի մակերեւույթին: Կադմիում է հայտնաբերվել նաեւ ներկերի բաղադրության մեջ, որոնք օգտագործվում են նկարների, լոգոների եւ գրառումների համար (մետաղը հայտնաբերվել է դեպքերի 70 տոկոսում): Այն պարունակության ամենաբարձր մակարդակով հայտնաբերվել է կերամիկայի վրա (միլիոնի 40 հազար մաս), ինչպես նաեւ հին պլասմասե իրերի վրա (միլիոնի մինչեւ 35 հազար մաս):

med.news.am