25 բառեր, որոնց իմաստը ոչ բոլորը գիտեն
Advertisement 1000 x 90

25 բառեր, որոնց իմաստը ոչ բոլորը գիտեն

Ֆրիկ Անսովոր, վառ, էքստրավագանտ արտաքին տեսքով ու վարքով տարբերվող, ինչպես նաև՝ ոչ սովորական, սոցիալական կարծրատիպերից հրաժարվելու արդյունքում ձևավորված աշխարհայացք ունեցող մարդ:

Էկիվոկի երկիմաստ ակնարկներ:

Տրոլ համացանցում սադրիչ գործողություններ կատարող անձ:

Դևիանտ– նորմերին չհամապատասխանող մարդ:

Կատարսիս– մաքրագործման, էմոցիոնալ ուժգին ազդեցությամբ մարդու գիտակցության փոփոխություն:

Ատարակսիա– հոգեկան հանգստություն, անհողդողդություն, անվրդով վիճակ, իմաստնություն:

Իդոլատրիա-ինքնապաշտություն, ինքնախոնարհում, ինքն իրեն աստվածացում:

Депривация– Սեփական պահանջմունքների անբավարարվածության զգացողություն:

9.Ամոկ-Հանկարծակի առաջացող բուռն հոգեկան խանգարում:

Ֆրուստրացիա– Կյանքից կատարյալ հիասթափության շրջան:

Պալիֆրազիա– Խոսքի մեջ որոշակի բառերի և արտահայտությունների պաթոլոգիկ կերպով հաճախակի կրկնողություն:

Անտիմոնիա– դատարկ, անիմաստ խոսակցություններ:

Գապտոֆոբիա – այլ մարդկանց՝ իրեն կպչելու վախ:

Մոջո – ի սկզբանե աֆրիկական կախարդական հուռութք՝ երջանկության ու հաջողության համար, ներկայումս այս բառը ստացել է դրական վիճակ, հմայիչ խարիզմ նշանակությունը, որը, ի դեպ, կարելի է և կորցնել:

Ֆետիշ– կույր, չգիտակցված երկրպագության օբյեկտ:

Դիստիմիա – ճնշված, թախծոտ տրամադրություն:

Գեշտալտ – ձև կամ կերպար, որպես հոգեկան վիճակի ինչ-որ ամբողջական կազմավորում կամ նախահիմք:

Սենտենցիա բարոյախրատական ուսուցում:

Ցուգցվանգ շախմատում ստիպված կատարվող քայլ, որը վատացնում է այն խաղացողի դիրքը, ով կատարել է այդ քայլը: Լայն իմաստով՝ սա նշանակում է՝ իրավիճակ, որի ժամանակ ցանկացած կատարված քայլ միայն վատացնում է իրավիճակը:

Ֆրիսսոն– մարմնի փշաքաղվելը:

Աստիճանային խելք – վեճի ավարտին մտքին եկած հաջող փաստարկ:

Տեքստրովերտ – նա, ով իր զգացմունքների մասին ավելի հեշտորեն գրում է, քան խոսում:

Գլոսսոֆոբիա – հրապարակային ելույթների վախ:

Վերիֆիկացիա – Տեսության ստուգումը գործնականում կամ պարզապես համապատասխանության ստուգում:

Էպատաժ – Սկանդալային վարքագիծ, տպավորություն գործելու նպատակով բոլոր ընդունված նորմերի զանցառում:

ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ