
Վարունգով և յոգուրտով աղցան:
Բաղադրիչներ
- Միջին վարունգ – 2-3 հատ
- Յոգուրտ – 400 գ
- Սխտոր – 2-3 ատամիկ
- Ձիթապտղի յուղ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Մաքրած վարունգներն անցկացնել խոշոր քերիչով: Լցնել քամիչի մեջ, վրան աղ ցանել և այդպես թողնել 15-20 րոպե:
- Յոգուրտի մեջ սխտոր քերել, ավելացնել աղ, ձեթ և մանր կտրատված սամիթ: Վարունգները յոգուրտի մեջ լցնելուց առաջ զանգվածը լավ քամել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը