Ինչո՞ւ պետք է կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներ միշտ կոպտեն, իսկ մյուսները ստիպված լինեն ամեն ինչ ներել:
Աշխարհում վաղուց արդեն կարծիք է ձևավորվել, որ կենդանակերպի 12 նշանների շարքում կան 5 «ամենածանրերը»:
Այս նշանների նկատմամաբ միշտ հատուկ «լոյալ» վերաբերմունք է ցուցաբերվում, չէ՞ որ նրանք ծնվել են «այդպիսի» նշանի տակ, և նրանց փոխարեն ամեն ինչ կանխորոշել է ծննդյան ամսաթիվը: Նրանց շատ բան է ներվում, չէ՞ որ նրանցից ոչինչ կախված չէ: Բայց արդյո՞ք ամեն ինչ այնպես է, ինչպես մենք սովոր ենք համարել:
Ինչո՞ւ պետք է կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներ միշտ կոպտեն, իսկ մյուսները ստիպված լինեն ամեն ինչ ներել: Որտե՞ղ է ոսկե միջինը, և կա՞ արդյոք այդպիսին:
Առաջին հորիզոնականը գրավել են կարիճները: Կարիճներն ամենասարսափելի չարագործներն են ամբողջ թագավորությունում: Նրանք միշտ տիրապետում են այն, ինչ ցանկանում են: Նրանց համար անհնարին ոչինչ չկա: Նրանք ունեն շատ դաժան վերաբերմունք աշխարհի նկատմամբ, սուպեր էգո և ոխակալ բնավորություն. ա՛յ այսպիսի «խարդավանքի» սրվակ: Նրանց համար մարդիկ իրենց անձնական ունեցվածքն են, դրա համար, եթե Դուք ընկել ենք նրանց ցանցը, ապա ընդմիշտ ստրկության մեջ եք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր տեսակի հարաբերություն սպառնում է ծանր հետևանքներ ունենալ:
Երկորդ հորիզոնական` Խոյ: Խոյերը ծայրահեղ իմպուլսային անձնավորություններ են: Նրանք ընդունակ են 15 վայրկյանում քանդել այն, ինչ կառուցել են տարիներով, և դա վերաբերում է ոչ միայն բիզնես նախագծերին, այլ նաև նրանց հարաբերություններին: Նրանք միշտ ճիշտ են, իսկ եթե ճիշտ չեն, Դուք պետք է ընդունեք, որ նրանք ճիշտ են: Այսպիսի պարզ կանոն գոյություն ունի նրանց կյանքում: Եթե Դուք սիրահարվել եք Խոյին, ապա պատրաստ եղեք, որ ընտանիքում 2 օրից ավելի խաղաղություն չի լինի: Իսկ ահա կրակը կբոցկլտա անընդհատ:
Երրորդ հորիզոնական` Երկվորյակներ:
Երկվորյակներին ինչ-որ մեկը միշտ ինչ-որ տեղ է տանում: Նրանց համար դժվար է տեղում նստել, դրա համար էլ նրանց է հատկացվում 3-րդ պատվավոր հորիզոնականը: Երկվորյակները վառ են, շատախոս և կամակոր: Ամենաբարդ պահերին նրանք հագնում են «անտարբերության» դիմակը, կամ նույնիսկ դաժանության, և հեռանում են «պարահանդեսից»` առանց հրաժեշտ տալու: Շրջապատի կարծիքը նրանց համար ոչինչ չի նշանակում: Նրանց գլխում իրենց սեփական երևակայական աշխարհն է: Երկվորյակները նենգ են:
Չորրորդ հորիզոնական` Ջրհոս:
Ջրհոսները շատ յուրահատուկ են շփման մեջ: Նրանք գնահատում և հարգում են միայն իրենց կարծիքը: Նրանց համար շատ նորմալ է մեղադրել ինչ-որ մեկին՝ իրենց արդարացնելու համար: Նրանք նպատակասլաց են, բայց երբեմն՝ դեսպոտիկ: Ջրհոսները խելացի են, բայց հաճախ էմոցիաները վեր են բարձրանում, և նրանք սկսում են հեռանալ նախօրոք մտածված և ճիշտ ուղուց:
Հինգերորդ հորիզոնական` Այծեղջյուր:
Այծեղջյուրները շատ ծանր են շփման մեջ: Համառությունը նրանց 2-րդ «եսն» է: Նրանք երբեք չեն անի այն, ինչ չի ցանկանում իրենց հոգին: Այծեղջյուրները հազվադեպ են ինչ-որ մեկին հարգում, դրա համար նրանց շփման շրջանակը շատ սահմանափակ է: Նրանք տանել չեն կարող ձանձրույթը, դրա համար էլ շրջապատում են իրենց աշխարհի հզորների ամենաարժանի ներկայացուցիչներով: Եթե Դուք սիրահարվել եք Այծեղջյուրին, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի ծով տոկունություն և համբերություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը