Business Insider պորտալը հրապարակել է 2019 թվականին ավտոշուկայի ամենասպասված մոդելների ցուցակը: Դրանում հայտնվել է 40 մարդատար ավտոմեքենա, բեռնատարներ և արտաճանապարհայիններ:
2019 թվականին Audi-ն շուկա կհանի սեդանների նորացված շարքը, որում տեղ են գտել այնպիսի մոդելներ, ինչպիսիք են՝ A6-ը, А7-ը և А8-ը: Բացի այդ, ընկերությունը կսկսի Q8 նորացված արտաճանապարհայինի, ինչպես նաև էլեկտրական E-Tron-ի վաճառքները:
BMW-ից ավտոսիրողներն սպասում են 3 Series նոր սեդանը, 8 Series կուպեն և Z4 ռոադսթերը: Հաջորդ տարի շուկայում կհայտնվի նաև X5 ամենագնացների նոր սերունդը և X7 ֆլագմանը:
XT4 կոմպակտ քրոսովերը կհամալրի Cadillac-ի մոդելային շարքը: Իսկ Honda-ն շուկա կհանի Passport քրոսովերը:
Հասանելի կլինեն նաև Hyundai-ի նորույթները՝ ջրածնային վառելիքով աշխատող Nexo քրոսովերը և ութտեղանոց Palisade-ն, ինչպես նաև Santa Fe արտաճանապարհայինը:
Բացի այդ, 2019 թվականին նաև կհայտնվի Land Rover Defender արտաճանապարհայինը և Range Rover Evoque երկրորդ սերնդի քրոսովերը:
Lincoln-ը կթողարկի Continental սեդանը, Aviator արտաճանապարհայինը և Nautilus քրոսովերը: Mercedes-Benz-ը՝ A-դասի նոր սեդանը, AMG GT սպորտքառը, GLE նոր սերնդի արտաճանապարհայինը, էլեկտրական EQC-ը և G-Wagon-ի նորացված տարբերակը: Porsche-ն՝ երրորդ սերնդի Cayenne-ն, ութերորդ սերնդի 911 մոդելը և Taycan Էլեկտրական սեդանը:
Ութամյա ընդմիջումից հետո կրկին վաճառքում կհայտնվի Ford ընկերության Ranger պիկապը: Իսկ ավտոսրահներում վերջապես կհայտնվի Jeep Gladiator-ը: 2019 թվականին նաև կդեբյուտի Kia K900 սեդանը:
Ավտոբիրողները կկարողանան ձեռք բերել պրեմիում դասի քրոսովեր Lamborghini Urus-ը, կոմպակտ Lexus UX-ը, McLaren-ի 720S սուպերքառի նոր տարբերակը, Ram 1500 պիկապը, Rolls-Royce-ի նոր Cullinan-ը, Tesla-ի Model Y-ը, Toyota Supra-ն, Volkswagen Arteon-ը և ունիվերսալ Volvo V60-ը: