Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանի «Իմ սիրտը քոնն է, Միքայել» ֆիլմը պատմում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողների հետաքրքիր և բուռն կյանքի մասին: Սեր, անձնվիրություն, ներողամտություն. ֆիլմի միջոցով ռեժիսորը հորդորում է սիրել անկախ հանգամանքներից: Կինոնկարի գլխավոր դերակատարներն են Մելինե Ապիկյանը, Կարեն Կոլոսովը, Տիգրան Դավթյանը:
«Իմ սիրտը քոնն է, Միքայել». սա ֆիլմի պայմանական վերնագիրն է: Մեր կինոարվեստում մարդիկ մի տեսակ այնքան էլ անձնավորված չեն՝ չհաշված մի քանի բացառությունները: Գաղափարներ կան, սեր կա, հայրենիք կա, իսկ հատուկ անունները քիչ են: Ժապավենը սիրո մասին է. աշխարհի պես հին թեմա է: Այս գործով ցանկանում ենք ասել, որ պետք է սիրել անձնվիրաբար, առանց հաշվարկների, սրտի թելադրանքով: Մարդն ավելի երջանիկ է, երբ սիրում է, քան երբ սիրված է: Սիրիր և նվիրվիր, թե դրանից հետո ի՞նչ կլինի, թող Աստվածները որոշեն»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քրիստ Մանարյանը: