Կենսահաքերը կոդավորել է երկու կրոնական տեքստերի տեղեկատվությունը եւ դրանց ԴՆԹ-ից իրեն ներարկում է արել: Այս մասին հաղորդում է National Geographic-ը:
Ավելի վաղ կենսաինժեներները մշակել էին ԴՆԹ-ում տվյալների պահպանման մեթոդը: Ծածկագիրը բաժանվել էր երկու ուղղություններով բազմաթիվ վերածածկվող հատվածների՝ տեղեկատվության ծածկագրմամբ, իսկ հատուկ ստեղծված ծածկագրման սխեման թույլ էր տվել խուսափել 4 նուկլեոտիդների կրկնություններից:
Նոր մեթոդը թույլ է տալիս ԴՆԹ-ով ընդամենը մեկ փորձանոթում բարձր որակի ավելի քան 100 մլն ժամ տեսանյութ տեղավորել: Հայտնագործության բացասական կողմը չափից ավելի երկար տեւող վերծանումն է:
Կենսահաքերի գաղափարներից մեկը գենոմների անալիզն ու մոդիֆիկացիան է: Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքից 16-ամյա կենսահաքեր Ադրիեն Լոկատելին (Adrien Locatelli) որոշել է նման փորձն իր վրա կատարել:
Դեռահասը ծածկագրել է Կենաց գրքի որոշ կերպարների անունները, ինչպես նաեւ Ղուրանի 13-րդ գլուխը: Լաբորատորիայում սինթեզելով մակրոմոլեկուլները՝ նա դրանք իրեն է ներարկել՝ ամեն մի ոտքին մեկական տեքստ:
Հատկանշական է, որ փորձի մասին իր հոդվածը ոչ մի հեղինակավաոր գիտական հրատարակություն չի համաձայնել տպագրել, իսկ արարքը դատապարտել են երկու կրոնների ներկայացուցիչները: