ՌԴ Ռոստովի մարզի Բոլշիե Սալի գյուղում տեղադրվել է կինոյի և թատրոնի խորհրդային դերասան, «Անապատի սպիտակ արևը» հայտնի ֆիլմում Վերեշչագինին մարմնավորած հայազգի դերասան Պավել Լուսպեկաևի (Լուպեկյան) հուշարձանը. հայտնում է Русарминфо-ն:
Արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2019-ին՝ նորնախիջևանցի հայերի՝ Ղրիմից Դոն տեղափոխվելու 240-ամյակի կապակցությամբ, որոնց հետնորդներից է Լուսպեկաևը: