Ի՞նչ փոփոխություններ է անելու Պետրոս Ղազարյանը Հանրայինում. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ փոփոխություններ է անելու Պետրոս Ղազարյանը Հանրայինում. armdaily.am

Մեկ ամիս առաջ Պետրոս Ղազարյանը նշանակվեց Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն:

Armdaily.am-ի հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ չնայած լրատվականի տնօրենն է, սակայն շարունակելու է եթերում լինել. «Հունվարի 14-ից ես լիարժեք կմտնեմ եթեր, իսկ փետրվարի սկզբին կլինի Հանրայինի նոր եթերաշրջանը»:

Ղազարյանը նշեց, որ փոփոխության է ենթարկվելու լուրերի թողարկման ֆորմատը.«Լուրերի թողարկումը տևելու է 60 րոպե, որի ընթացքում կլինեն և՛ լուրեր, և՛ իմ հարցազրույցը փորձագետների հետ»: Լրատվական թողարկումները լինելու են 2 ժամը մեկ.«Թողարկման ժամանակ մենք կունենանք հյուրի հնարավորություն, քանի որ այժմ իրադարձությունները շատ արագ են զարգանում և մեդիան դրանց շատ արագ արձագանքում է: Մենք այդ նիշը վերցնելու ենք, և, եթե ժամը 3-ին եղել է որևէ իրադարձություն, չենք սպասելու երեկոյան թողարկմանը, մենք հենց այդ պահին հյուր ենք կանչելու:

Շեշտը դրվելու է ուղիղ եթերների և օպերատիվության վրա»: Պետրոս Ղազարյանն ասաց, որ Հանրայինի նոր եթերաշրջանում ինքը կվարի նաև նոր թոք շոու.«Մենք ունենք արդեն ֆորմատ, որտեղ մարդիկ իրար վրա գոռում են, կրքեր են և էմոցիաներ են: Սա ավելի շատ բանավեճի ֆորմատ է»:

Ղազարյանը նշեց, որ լինելու է նաև մի նոր հաղորդում.«Հաղորդումը լինելու է վերլուծական ֆորմատի, որտեղ կքննարկվեն մեր երկրի համար կարևոր, ընթացիկ խնդիրները»: Պետրոս Ղազարյանի խոսքերով` Հանրայինը պետք է նիշ սահմանի և լուրջ հարթակ ստեղծի, որտեղ կքննարկվեն պետության հիմնական խնդիրները: Կադրային փոփոխություններ Հանրայինում սպասվում են.«Լուրերի մեկնաբանները կփոխվեն, թե՝ ոչ, հստակ բան չեմ կարող ասել, բայց որ կադրային փոփոխություններ լինելու են, դա հաստատ է»: Նոր կադրերի անունները Ղազարյանը չցանկացավ նշել.«Քանի որ դեռ քննակումների փուլում ենք գտնվում, անուններ չեմ նշի, որպեսզի բանակցային գործընթացներին չխանգարի»:

Անյուտա Աթանեսյան

armdaily.am