Հետազոտողները պարզել են՝ ինչպես են ճանապարհորդություններն ազդում դպրոցականների զարգացման վրա. news.am
Advertisement 1000 x 90

Հետազոտողները պարզել են՝ ինչպես են ճանապարհորդություններն ազդում դպրոցականների զարգացման վրա. news.am

Զբոսաշրջային ուղևորությունները դրականորեն են ազդում աշակերտների զարգացման և առաջադիմության վրա, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Travel And Leisure-ին:

Ուսանողական և երիտասարդական զբոսաշրջության ասոցիացիան (SYTA) հարցում է անցկացրել ԱՄՆ-ում 1500 ուսուցիչների շրջանում, և 74 տոկոսը նշել է, որ ճանապարհորդությունները կարող են մեծապես ազդել երեխաների վրա:

Մանկավարժներն ասել են, որ երեխաները, որոնք ճամփորդում և ծանոթանում են  այլ մշակույթներին, սկսել են ավելի շատ հետաքրքրվել ուսմամբ, քանի որ դարձել են ավելի բաց նոր գիտելիքների նկատմամբ:

Բացի այդ, այդ երեխաներն ավելի ինքնավստահ են, ինքնուրույն և ավել լավ են հարմարվում արտաքին հանգամանքներին, համարում են մանկավարժները:

Ուսուցիչները նշում են, որ երկրի ներսում ճանապարհորդությունները նույնպես լավ ազդեցություն ունեն երեխայի ինքնակրթության վրա: Սակայն 76 տոկոսը նախազգուշացնում է, որ երեխաները նույնիսկ առաջին ուղևորությունից հետո ճանապարհորդելու ավելի մեծ ցանկություն են ունենում:

news.am