Հովհաննես Գալստյանի գրառումը.
Իմ ընկերներից ոմանք, բարության սիմվոլ Ծովինարը Dzovinar Lokmagyozyan, օրինակ 🙂, զգում եմ, նեղվում են, երբ ես անուններ եմ հրապարակում։ Խնդրում են, որ ես դեմքերը փրկեմ, մարդկանց խնայեմ․․․ համարում են, որ ֆիլմին վնասում եմ սրանց անունները ֆիլմի կողքին դնելով։ Ու սա պարզ խնդիր չէ, սա շատ բարդ խնդիր է։ Սա բարոյական ընտրության հարց է։ Նշե՞լ թե չնշե՛լ։
***
«Գրվածքը չի ջնջվիլ» ասում էր իմ սուրբ Եվգենիա բաբոն։ Անունները պիտի գրվեն, մարդիկ պիտի պատասխանատվության սրված զգացում ունենան իրենք իրենց, շրջապատի, ժառանգների, սերունդների առաջ։ Կուզեք խիղճ ասեք, նամուս կամ վախ, բայց պատասխանատվության սուրը պիտի միշտ մարդու գլխին կախված լինի։ Ես կուզեի իմանալ 37թ-ին դանոս գրողնրի անունները, 60-70-ականներին ֆիլմերի վրա Մոսկվա գրողների անունները։ Դա չի նշանաում, որ ես կգնայի, կսպանեի իմ Համո պապի վրա դանոս գրած չեկիստի թոռանը։ Չէ, բայց հանգիստ կլինեի, որ հիմա ուրիշ մեկին տակից չեն ծախում։
***
Դրա համար է գաղտնազերծումը՝ Լյուստրացիան։ Ինձ տհաճ է այս մասին գրելը, տհաճ է նկար դնելը։ Ինձ տհաճ է դաժան լինելը, ես ընդվզում եմ մարդկային արժանապատվության անարգանքի ցանկացած դրսևորման դեմ։ Բայց նկարները տպելու եմ, երևացող տեղ դնեմ մեր հրապարակային ակցիաների ժամանակ։ Ու երբ մարդիկ թքեն նկարների վրա, դա արագ սերտվող դաս կլինի փորձված գայլերի ու դոնդող ուղեղներով լակոտ-լուկուտների համար։
***
Մեր գործողությունների ժամանակացույցն ու «Տատիկիս Վարսերը» ֆիլմի նկարված հատվածները կհրապարակվեն զուգահեռ, առաջիկա օրերին։
Այս մարդիկ անկախ Հայաստանում փորձել են փակել «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» ֆիլմը