Հոլիվուդյան սցենարիստ Ահարոն Սորկինն այն կարծիքին է, որ «Սոցիալական ցանց» կինոնկարը (2010 թ.), որում իր կատարած աշխատանքի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի, պետք է շարունակություն ունենա: Այդ մասին նա պատմել է հարցազրույցում, որի մի հատվածը զետեղված է Associated Press գործակալության Twitter-ում:
Սորկինը նշել է, որ այն պահից ի վեր, երբ ավարտվել է ֆիլմը, «տեղի են ունեցել բազմաթիվ հետաքրքիր և դրամատիկ իրադարձություններ»: «Ես 2015 թվականի Facebook-ի (սոցիալական ցանցի) մասին անհամեմատ ավելի շատ բան գիտեմ, քան 2018 թվականին: Բայց ինձ բավականին բան է հայտնի՝ իմանալու, որ պետք է սիքվել լինի»,- հայտնել է նա AP-ին տված հարցազրույցում:
Սցենարիստի խոսքով՝ կինոժապավենի ստեղծմամբ շահագրգռված է նաև «Սոցիալական ցանցի» պրոդյուսեր Սքոթ Ռուդինը: «Սոցիալական ցանց» ֆիլմը պատմում է Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգի կյանքի մասին: Ժապավենն արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների: