Ինչպես Արմինկայի և Ջուսի «ակվարիումի» տղեն դարձավ ԱԺ փոխնախագահ. blognews.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչպես Արմինկայի և Ջուսի «ակվարիումի» տղեն դարձավ ԱԺ փոխնախագահ. blognews.am

Ազգային ժողովում երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑՆ իր խմբակցության անունից և իշխող քաղաքական ուժ լինելու իրավունքով՝ ԱԺ նախագահի տեղեկալ առաջադրեց նույն խմբակցության անդամ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ: Ապա ներկայացրեց նրա կենսագրական տվյալները.

2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2015թ-ին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար:

2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. եղել է «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի հիմնադիր-սեփականատեր:

2006-2007թթ.՝ «Սիթի FM» ռադիոկայանի «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիոնախագծերի հեղինակ և վարող:

2008թ. մասնակցել է European Education & Research Center-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին:

2007-2012թթ. եղել է երաժշտական պրոդյուսեր, «TV5» հեռուստաընկերությունում աշխատել է սերիալի տնօրեն-պրոդյուսեր, հաղորդավար, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում՝ հաղորդավար, «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ դերասան:

Ինչպես նշեց Լ. Մակունցը, Ա. Սիմոնյանը եղել է նաև միշարք երաժշտական, քաղաքական, նախընտրականտեսահոլովակների պրոդյուսեր:

2011թ.-ին՝ «No comment»ներկայացման տնօրեն:

2012-2018թթ.՝ «Արարատ»ամսագրի գլխավոր խմբագիր:

2013-2018թթ.՝ իրհիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ-ում գլխավորխմբագիր:

2011 թվականին «Բարև Երևան» դաշինքիցուցակով մասնակցել է Երևանի ավագանուընտրություններին:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիականպայմանագիր» հանրային-քաղաքական միավորմանկառավարման խորհրդի հիմնադիր անդամ:

2015թ. մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ հոկտեմբերի 30-ին վերընտրվել:

2015-2016թթ.-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակն է եղել: 2017-2018թթ.՝ Երևանի ավագանու անդամ է եղել «Ելք» դաշինքից:

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր է ընտրվել (թիվ 4 ընտրատարածքից՝«Ելք» կուսակցությունների դաշինքի ցուցակով: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերիմշտական հանձնաժողովի անդամ է եղել:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքայինընտրական ցուցակով: Նույն թվականի սեպտեմբերին էլ ընտրվել է Հայաստանի ֆուըբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ: Հրապարակախոսական մի շարք հոդվածների հեղինակ է:

Բայց որտեղի՞ց է հայտնի Ալեն Սիմոնյանի դեմքը՝ մինչև Նիկոլ Փաշինյանի թիմում հայտնվելն ու այսօր էլ արդեն ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելը: Հիշեցնենք. երգչուհիներ ԱՐՄԻՆԿԱՆ և ՋՈՒՍԸ տարիներ առաջ մի զուգերգ ունեին՝ «Երգը իմ տարերքն է», որի տեսահոլովակի տղային պահում էին ակվարիումում: Այ հենց այդ ակվարիումի միջի տղան էլ այսօր դարձավ մեր ԱԺ նախագահի տեղակալը:

Հ.Գ.- Տեսահոլովակը դիտե՛ք ստորև.

blognews.am