
Վենեսուելան գեղեցկության միջազգային խոշորագույն մրցույթների արդյունքներով դարձել է այն երկիրը, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք: Այդ մասին հայտնել է Missosology-ն:
Վարկանիշի առաջին տեղը երկրին ապահովել են «Միսս Ինտերնեշնլ» Մարիեմ Վելասկոն, ինչպես նաև «Միսս Տիեզերք», «Միսս աշխարհ», «Միսս Սուփրանեշնլ» և «Միսս Երկիր» մրցույթների մասնակիցները: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ֆիլիպինները՝ «Միսս Տիեզերք» Կատրիոնե Գրեյի շնորհիվ: Հաջորդ տեղում է Մեքսիկան, որի ներկայացուցչուհին՝ Վանեսա Պոնսե դե Լեոնը, ստացել է «Միսս աշխարհ» տիտղոսը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Վիետնամը:
Տասնյակում տեղ են գտել նաև ԱՄՆ-ը, Թաիլանդը, Պուերտո-Ռիկոն, Կոլումբիան և Ինդոնեզիան: