
Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «․․․Տեսակապով մամուլի ասուլիսին միացած բուլղարացի պրոդյուսեր Վիտալի Շարկևիչը հայտարարեց, որ կինոկենտրոնի նման պահվածքը բացասաբար է անդրադառնում ամբողջ երկրի հեղինակության վրա։ Նրա խոսքով, եթե պետական կառույցը հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները, ապա չի կարելի վստահել նաև մասնավոր անձանց։
«Մեզնից պահանջել են տրամադրել ֆինանսական փաստաթղթեր, մեջբերել են Հայաստանի օրենքները` նույնիսկ չիմանալով, որ համատեղ կինոարտադրությունում գործում են միջազգային նորմեր։ Ավելին`վերաբերմունքն այնքան անփույթ էր, որ նամակում սխալներ են եղել, ինչպես ֆիլմի անվանման մեջ, այնպես էլ մեր ընկերության», – նշեց նա։
Մեջբերումը և լուսանկարը՝ Sputnik Արմենիա
Լուսանկարը՝ © SPUTNIK / ARAM NERSESYAN»: