Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքի բնակչուհի Բելինդա Նորթոնը պատմել Է, թե ինչպես կարելի Է 41 տարեկանում կրկնակի երիտասարդ տեսք ունենալ: Այդ մասին հայտնել Է The Mirror հրատարակությունը:
Նորթոնի կարծիքով, երիտասարդությունը պահպանելու խնդրում իրեն օգնել Է դրական տրամադրվածությունը, մերսումների ամենամսյա սեանսները եւ կանոնավոր հանդիպումներն ընկերուհիների հետ: «Չկա ավելի լավ բան, քան ընկերուհիների հանդիպումը վարժանքների, երեկոյան զբոսանքների ժամանակ եւ նույնիսկ նախաճաշի սեղանի շուրջ: Հարկավոր Է, որ աղջիկները կանոնավոր կերպով բարեսրտորեն միմյանց թեթեւակի ծաղրեն եւ այդ կերպ ազատվեն սթրեսից»,-կարծիք Է հայտնել նա:
Բելինդան խորհուրդ Է տալիս սննդակարգ չսահմանել եւ օրական վեց անգամ առողջ սնունդ ընդունել: Բաժինները երկու բռունցքի չափից փոքր չպետք Է լինեն: Օրաբաժնի մեջ նա խորհուրդ Է տալիս մտցնել հապալաս, սպանախ, նուշ, սաղմոն եւ բանջարեղեն: Ուտելուց առաջ հարկ Է մեծ բաժակ ջուր խմել: Պետք Է հրաժարվել ալկոհոլից եւ շաքարի հավելումով ըմպելիքներից:
Նորթոնը կանոնավոր կերպով զբաղվում Է սպորտով, բայց նշում Է, որ աշխատում Է խուսափել վազելուց, քանի որ այն «մարմինը ենթարկում են սթրեսի»: Նա նախընտրում Է քայլելը, ոչ մեծ ծանրաքարերով վարժանքները եւ շրջանաձեւ վարժանքները: Նորթոնն իր կենսակերպի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը համարում Է առողջ քունը: Նա շուտ Է պառկում քնելու, քնից առաջ չի օգտվում սոցիալական ցանցերից, այլ լոգանք Է ընդունում, գիրք Է կարդում կամ զբոսնում Է: