Տաշքենդի նկուղներից մեկում հայտնաբերել են Ռոմանովների ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ գանձեր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տաշքենդի նկուղներից մեկում հայտնաբերել են Ռոմանովների ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ գանձեր

Ուզբեկստանի մայրաքաղաքի հնամյա շինություններից մեկում, որը պատկանել է մեծն իշխան Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռոմանովին, հայտնաբերվել են գանձեր, որոնք անհետացած են համարվել դեռ 80 տարի առաջ: Այս մասին հայտնում է ուզբեկական kun.uz կայքը: Արժեքը կարող է գերազանցել 1 միլիոն ԱՄՆ դոլարը:

Գտածոների մեջ արվեստի գործեր են, ոսկյա և արծաթյա դրամներ, սպասք, հին սրբապատկերներ, թանկարժեք մետաղներ: Ըստ կայքի, այդ ամենը տեղափոխվել է թանգարան: Դրանց մի մասը նախատեսվում է փոխանցել հատուկ լաբորատորիա, որտեղ գերմանացի և լեհ մասնագետները կփորձեն վերականգնել վնասված հատվածները:

Գտնված առարկաների հստակ թիվը չի հրապարակվում: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Գանձերը գտնվում են պետական հսկողության տակ, որպես պատմամշակութային նշանակության արժեք:

Մեծն իշխանը Տաշքենդում իր համար նստավայր-պալատը կառուցել է 1891 թ.: Պալատի նկուղում կահավորվել են հատուկ սենյակներ, որտեղ նա ապրել է ամռան շոգ օրերին: Իշխան Ռոմանովը ցարական ընտանիքի որոշմամբ, 1877 թ. գործուղվել է Տուրկեստան, ուր ապրել է մինչև կյանքի վերջին տարին, 1918 թ.: Իշխանի հավաքածուն հեղափոխությունից և քաղաքացիական պատերազմի ավարտից հետո տեղափոխվել է տեղի արվեստի թանգարան, իսկ մնացած գույքը ճանաչվել է ատհետ կորած:


Золото империи: Куда делся золотой запас?

news.mail.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը