8 մրգային կոկտեյլ, և դուք կմոռանաք փորկապության մասին
Advertisement 1000 x 90

8 մրգային կոկտեյլ, և դուք կմոռանաք փորկապության մասին

Յուղոտ կերակուրներ, կիսաֆաբրիկատներ, նստակյաց կենսակերպ, սթրես… սրանք փորկապության առաջացման պատճառներից ընդամենը մի քանիսն են։ Steptohealth.ru-ն գրում է, որ փորկապությունը շատ տարածված երևույթ է ժամանակակից հասարակությունում։ Եթե օրվա ընթացքում անհրաժեշտ քանակով բջջանյութ չեք օգտագործում և ջուր չեք խմում, վիճակն ավելի է վատանում։

Առաջարկվող մրգային կոկտեյլները կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից։ Մրգերը կօգնեն կարգավորել աղիների միկրոֆլորան, ինչպես նաև մաքրել օրգանիզմը։ Իհարկե, հարկավոր է նաև նվազեցնել ալյուրից պատրաստված և յուղոտ մթերքի օգտագործումն ու սպորտով զբաղվել։ Այդ դեպքում կնկատեք դրական արդյունքը։

  1. Արքայախնձորից, խնձորից ու տանձից պատրաստված կոկտեյլ. բաղադրիչներ
  • 1 խնձոր
  • 1 կտոր արքայախնձոր
  • 1 տանձ
  • 1 սալոր
  • 2 նարնջի հյութ
  • ջուր։

Պատրաստման եղանակը

  • Մաքրեք խնձորը, կտրատեք։
  • Կտրատեք արքայախնձորը, հեռացրեք տանձի ու սալորի կորիզները։
  • Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Անհրաժեշտության դեպքում ջուր ավելացրեք։ Խմեք պատրաստելուց անմիջապես հետո։
  1. Խնձորից, պապայայից ու սխտորից պատրաստված կոկտեյլ։ Այս ըմպելիքը կօգնի ամրացնել իմունային համակարգը։

Բաղադրիչներ

  • 4 պճեղ սխտոր
  • 1 պապայա
  • 2 խնձոր
  • 1 թեյի գդալ մեղր՝ 7.5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը

  • Մաքրեք սխտորը, կտրատեք։
  • Կտրեք խնձորը։ Ցանկության դեպքում կարող եք հեռացնել կեղևը։
  • Մաքրեք պապայան։
  • Պապայան, սխտորն ու խնձորը խառնեք բլենդերում, ավելացրեք մեղր ու ջուր։
  • Լավ խառնեք, խմեք պատրաստելուց անմիջապես հետո։
  1. Խնձորով ու մոշով կոկտեյլ. բաղադրիչներ
  • 1 խնձոր
  • 10 մոշ
  • կես բաժակ կաթ՝ 125 մլ
  • արագ պատրաստվող վարսակի փաթիլներ՝ 2 ճաշի գդալ կամ 20 գրամ։

Պատրաստման եղանակը

  • Մաքրեք խնձորի կեղևը։
  • Լավ լվացեք մոշը։
  • Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
  • Խմեք քաղցած վիճակում։
  1. Պապայայով և արքայախնձորով կոկտեյլ։ Երկու բաղադրիչներն էլ իդեալական են աղիների աշխատանքի կարգավորման համար։ Կոկտեյլի պատրաստման ընթացքում օգտագործվում է նաև յոգուրտ և կտավատի սերմեր։

Բաղադրիչներ

  • կես պապայա
  • 1 բաժակ բնական յոգուրտ՝ 200 գրամ
  • 3 կտոր արքայախնձոր
  • 1 թեյի գդալ կոկոսի հյութ՝ 5 մլ
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմ՝ 10 գրամ։

Պատրաստման եղանակը

  • Բլենդերում խառնեք պապայան ու արքայախնձորը՝ նախապես հեռացնելով կեղևը։
  • Ավելացրեք յոգուրտը, կոկոսի հյութն ու կտավատի սերմերը։
  • Ցանկության դեպքում կարող եք ջուր կամ սառույց ավելացնել։
  • Լավ խառնեք։ Ըմպելիքը պատրաստ է օգտագործման։
  1. Արքայախնձորով, նարնջով ու սալորով կոկտեյլ։ Եվս մեկ համեղ կոկտեյլ, որը կօգնի կարգավորել փորկապության հետ կապված խնդիրը։ Այն հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Բաղադրիչներ

  • 1 կտոր արքայախնձոր
  • 1 նարնջի հյութ
  • 2 թուզ
  • 2 սալոր
  • 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ՝ 10 գրամ
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմ՝ 10 գրամ։

Պատրաստման եղանակը

  • Մաքրեք արքայախնձորը, կտրատեք։
  • Լվացեք թուզը, հեռացրեք սալորի կորիզները։
  • Քամեք նարնջի հյութը։
  • Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։
  • Ավելացրեք կտավատի սերմերն ու վարսակի փաթիլները։
  • Լավ խառնեք։ Օգտագործեք պատրաստելուց անմիջապես հետո։
  1. Բանանով ու մոշով կոկտեյլ. բաղադրիչներ
  • 1 բանան
  • 1 բաժակ մոշ՝ 150 գրամ
  • կես բաժակ նուշ՝ 85 գրամ
  • 1 ճաշի գդալ կտավատի յուղ՝ 15 գրամ։

Պատրաստման եղանակը

  • Մաքրեք բանանը, կտրատեք։
  • Լավ լվացեք մոշը, մանրացրեք նուշը։
  • Բլենդերում հարեք մրգերը, նուշը, կտավատի սերմերը։ Լավ խառնելուց հետո կարող եք խմել։
  1. Մանգոյով և նարնջով կոկտեյլ։ Մանգոն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ փորկապության դեմ պայքարի համար։ Այս դեպքում առաջարկվում է այն համադրել նարնջի ու ավոկադոյի հետ։

Բաղադրիչներ

  • կես ավոկադո
  • 2 նարնջի հյութ
  • 2 մանգո
  • 1 կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը

  • Առանձնացրեք մանգոյի ու ավոկադոյի փափուկ մասը։
  • Քամեք նարնջի ու կիտրոնի հյութը։
  • Բլենդերում հարեք բոլոր բաղադրիչները։
  1. Թուզով ու բրնձի կաթով կոկտեյլ։ Թուզը վիտամինների ու հանքանյութերի աղբյուր է, որոնք հարկավոր են օրգանիզմի կենսագործունեության համար։ Այն նաև օգնում է կարգավորել աղիների աշխատանքը։ Բրնձի կաթի հետ համադրելու դեպքում արդյունքն ավելի նկատելի կլինի։

Բաղադրիչներ

  • 6 թուզ
  • 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ՝ 10 գրամ
  • 1 բաժակ բրնձի կաթ՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը

  • Լվացեք թուզը, բաժանեք 4 մասի։
  • Բլենդերում խառնեք թուզը, վարսակի փաթիլները, բրնձի կաթը (այն կարող եք փոխարինել նաև նշի կաթով)։
  • Խմեք օրվա ընթացքում 2 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը