Պետրոս Ղազարյանին կփոխարինի Անժելա Թովմասյանը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Պետրոս Ղազարյանին կփոխարինի Անժելա Թովմասյանը. hraparak.am

Մենք գրել էինք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանի՝ Հ1 տեղափոխվելուց հետո, հաղորդման նոր վարող են փնտրում եւ տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ամանորից հետո լուրեր տարածվեցին, որ հաղորդաշարը հնարավոր է վարի ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով մեր հարցին ի պատասխան չէր հերքել փաստը, նշելով, որ հարցը քննարկման փուլում է, ինքը հավանաբար քաղաքական բովանդակությամբ նախագիծ կիրականացնի, ինչի մասին կխոսի առաջիկայում։

Երեկ մենք տեղեկացանք, որ «Կենտրոն»-ում այս հաղորդման մասով արդեն որոշում է կայացվել՝ ամենօրյա ռեժիմով քաղաքական հարցազրույցներ վարելու առաջարկ է արվել «Հայելի» հաղորդաշարի հեղինակ Անժելա Թովմասյանին, ում հաղորդումը Պետրոս Ղազարյանի՝ Հ1 տեղափոխվելուց հետո, բավականին բարձր ռեյտինգներ է արձանագրում։ Անժելա Թովմասյանը շաբաթական 5 օր, լուրերից հետո հարցազրույցներ կվարի՝ «Հայելու առաջ» հաղորդման շրջանակներում։ «Ես չեմ փոխարինում որեւէ մեկին, իմ հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարը եթեր էր հեռարձակվում շաբաթը երկու անգամ՝ շաբաթ եւ կիրակի, այսուհետ կհեռարձակվի երկուշաբթիից ուրբաթ»,- մեզ հետ զրույցում ասաց Անժելա Թովմասյանը։

Իսկ Տիգրան Ուրիխանյանին փորձարկում են շաբաթը մեկ անգամ քաղաքական զրույցի ֆորմատով, դեռ պետք է «պիլոտ»՝ փորձնական հաղորդում նկարահանվի, այն հաստատվի, նոր կարող է խոսք գնալ եթեր հեռարձակելու մասին։

hraparak.am