- Մատուցվում է: 30 րոպե անց
- Նախն. ժամանակ: 25 րոպե
- Պատրաստման ժամանակ: 15 րոպե
Բաղադրիչներ
- կաթ – 250 մլ
- ժելատին – 10 գր
- փխրեցուցիչ – 3 գր
- վանիլին – 4 գր
- սննդի գունանյութ – ըստ ցանկության
Պատրաստման եղանակ
Հաստ հատակով կաթսայի մեջ խառնում ենք կաթն ու ժելատինը, 10 րոպե թողնում, որպեսզի ժելատինն ուռչի: Հետո ավելացնում ենք վանիլինն ու սննդային ներկը:
Դնում ենք միջին ուժգնության կրակին և անընդհատ խառնելով՝ տաքացնում մինչև ժելատինի լրիվ լուծվելը: Եռացնել չի կարելի:
Ավելացնում ենք փոխարինիչը, խառնում, զանգվածը լցնում մեծ տարայի մեջ ու հովացնում մինչև սենյակային ջերմաստիճանի հասելը: Հովանալուց հետո հարիչի մեծ արագությամբ հարում ենք այնքան, մինչև փափուկ փրփուրի վերածվի: Զանգվածը շատ արագ լցնում ենք ձևամանի մեջ, սիլիկոնե թիակով հարթեցնում և տեղափոխում սառնարան, որպեսզի սառչի ու պնդանա, թեև սենյակային ջերմաստիճանում նույնպես պնդանում է:
Սեղանի վրա յուղաթուղթ ենք փռում, ձևամանը խնամքով շրջում ենք վրան, թուղթը պոկում: Կտրում ենք սուր դանակով՝ ամեն կտրվածքից հետո դանակը լվանալով:
Աղանդերը բավական արագ է չորանում, ուստի պնդանալուց հետո անմիջապես պետք է մատուցել:
cooks.am