ԱՄՆ Միսիսիփի նահանգի Մորգանթաուն քաղաքի 101-ամյա բնակչուհի Բերտա Վիքերսը որսի ժամանակ մեկ կրակոցով միանգամից երկու եղնիկ է սպանել, հաղորդում է WHNT-TV հեռուստաալիքը:
Իսկ երբ Բերտայի տեսադաշտում է հայտնվել մեծ, էգ եղջերու, նա որոշել է կրակել: Դրանից հետո Վիքերսը նկատել է, որ ընկած են երկու սպանված կենդանիներ:
Ամերիկուհու խոսքով՝ որսից հետո նա եփել է եղնիկների միսը և մեծ մասը տվել թոռներին: