Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն իր էջում անդրադարձել է irates.am-ի հրապարակմանը, գրելով. «Այս կնոջ ղեկավարած Պետական հանձնաժողովը ՓԱԿԵԼ է միջազգային կինոնախագծի ֆինանսավորումը, ՔԱՆԴԵԼ է արտադրական պլանը, ԿԱՍԵՑՐԵԼ է միջազգային ներդրումները, ԶՐԿԵԼ է հինգ տասնյակ մարդկանց աշխատանքից․․․ ավելին՝ սրա ղեկավարությունը ԸՆԴՈՒՆԵԼ է այդ ամենը ու սա խոսում է, հարցազրույց է տալիս, ասում է չեմ ՓԱԿՈՒՄ, չեմ ՔԱՆԴՈՒՄ։ Տո դու ո՞վ ես, որ քեզ թույլ տան քանդել, ո՞վ է ասել, որ փակելը քո կոմպետենցիայի մեջ է․․․ դու ի՞նչ ես ստեղծել, ստեղծածդ ցույց տուր, հետո քանդելուց խոսա։
***
Էս կադրերով նոր իշանությանը մի-երկու ամիսը կհերիքի հասարակության ատելության էն աստիճանն արձանագրելու, որին նախորդները տասնամյակներով հասան։ Որովհետև սրիկան սրիկա է, հանցագործը հանցագործ, դրան մարդիկ սովորում են։ Հաշտվում են, նույնիսկ ներում են։ Եղկելին ու աններելին հրեշտակի ժպիտի տակ թաքնված սրիկան է, առաքինու դիմակի տակ հանցագործը։ Սրանցից ազատվեք օր առաջ»։