Oscar de la Renta նորաձեւության տան՝ Փարիզի բուտիքում ամռանը կատարված նորոգման ժամանակ հայտնաբերել են XVII դարի նկար: Այս մասին հայտնել Է The New York Times թերթը:
Ինչպես գրում Է հրատարակությունը, «պատի հետեւում թաքցված Է եղել 10 ֆունտը 20-ի վրա (մոտավորապես երեքը վեց մետրի վրա) յուղաներկ նկար: Կտավի վրա պատկերված են XVII դարի պալատականներ, որոնք մուտք են գործում Երուսաղեմ»: Ավելի ուշ հաջողվել Է պարզել, որ նկարն արվել Է 1674 թվականին, դրա հեղինակը նկարիչ Առնո դը Վուեզն Է, որն աշխատել Է Լյուդովիկոս XIV-ի պալատական նկարիչ Շառլ Լեբրենի հետ: Հայտնի չԷ, թե նկարն ինչ կերպ Է թաքցվել պատի մեջ: Ենթադրվում Է, որ դա կարող Էր տեղի ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Կտավը սոսնձված Է պատին, այն հնարավոր չԷ առանձնացնել առանց վնասելու:
The New York Times-ի տեղեկատվությամբ՝ Oscar de la Rent-ի գործադիր տնօրեն Ալեքս Բոլենը հանդիպել Է այն շենքի սեփականատերերի հետ, որտեղ գտնվում Է խանութը: Նա առաջարկել Է նկարը վերականգնել ընկերության հաշվին, եթե կտավը մնա խանութում: Շենքի տերերը համաձայնել են, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: